15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանում սկսվել է որակական արմատական փոփոխությունների մի շրջան»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դժվարանում է ասել՝ որքանով է արդյունավետ կիրառվել ու ծախսվել պետական պարտքով վերցված գումարը: «Շատ բարդ է ասել, որովհետև պարտքերը շատ բազմազան են ու տարբեր ոլորտներ են ուղղվել, զուտ թռուցիկ կարող եմ ասել, որ որոշ վարկեր նպատակային են օգտագործվել առավել, որոշները՝ ոչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Որպես օրինակ նա բերեց […]

Հնարավոր չեղավ, երբ Սեֆիլյանն ազատ էր, ինչո՞ւ հիմա պիտի լինի

«Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը ոչ մի տարբերություն չի գտնում 30 հոգով առանձին-առանձին Ֆեյսբուքում կամ ասուլիսների ժամանակ կարծիքներ ասելու կամ մի սենյակում այդ կարծիքներ ասելու մեջ. Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նա՝ խոսելով Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ձևավորվող ազգային դիմադրության ճակատից: «Ի վերջո, այդ մարդիկ, որոնցից մեկն էլ ես էի այդ թվում, չուն են […]

«Հենց իշխանություններն են նետել այս ինտրիգն ու վտանգը»

 «ՀՀ- ԵՄ շրջանակային համաձայնագրի չստորագրման հետ կապված ինտրիգը հենց իշխանություններին է շահեկան, քանի որ հետագայում ստորագրումը կներկայացվի որպես դիվանագիտական հաղթանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա ծոսքով՝   համաձայնագիրը շատ չի տարբերվում  ՀՀ-ի կողմից վաղուց ստորագրված ընկերակցության և Գործընկերության համաձայնագրից: «Մենք տեսնում ենք , որ այս համաձայնագիրը շատ չի […]

Ներսեսին սպանում են. միջադեպ Սեֆիլյանի գործով դատի ժամանակ/տեսանյութ/

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում ընթացող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Դահլիճում նստած կինը շարունակ անիծում և հայհոյանքներ էր հնչեցնում դատարանի հասցեին: Ավելի ուշ դատարանը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ: Կինը բղավում էր.«Ներսեսին սպանում են, թաղեմ ձեզ սպասում եք  մեռնի»: Արդեն հայտնել ենք, որ 22 օր հացադուլի մեջ գտնվող  Ներսես Պողոսյանը […]

«Ինչո՞ւ այդ կադրերը բաց թողնել, եթե կարող ենք նպատակամղված նրանց ապահովել աշխատանքով»

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը դրական է գնահատում պատգամավորների մտահոգություն, որ պիտի ինչ-որ հայեցակարգ լինի, որ աշխատաշուկայի ու բուհի մասնագետների հաշվարկ կատարվի, որովհետև այսօր դա չկա: «Շատ լավ կլինի, մենք անընդհատ դրա մասին խոսում ենք, պետությունը նախ ինքը պիտի մտածի կամ որոշի, թե իր գերակա ուղղությունները որոնք են մասնագետներ պատրաստելու, և ըստ այդմ էլ շարունակի: […]

«Դա արդեն մեծ խայտառակություն կլինի»

Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ծանոթ է տեսակետներին, որ նոյեմբերին կրկին Հայաստանը չի ստորագրի Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը: «Ինքս կարդում եմ, ինքս Եվրանեսթի անդամ եմ, պարզապես չեմ կարող չունենալ այդ մտահոգությունը, բայց ուզում են ենթադրել, որ այս անգամ մենք չենք կարող չստորագրել այդ պայմանագիրը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բոստանջյանն՝ ամեն դեպքում հիշեցնելով 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, […]

«Կարելի է կոնստրուկտիվ ելքեր գտնել»

Հոկտեմբերի 16-ին   Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝   հանդիպման գլխավոր արդյունքն այս պահին այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է։ […]

«Հայաստանի գլխավերևում սև ամպեր են կուտակվում»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը չի կարծում, որ կարևորություն ունի, թե ով է 2018 թվականի ապրիլից հետո լինելու վարչապետ երկում: Henaran.am-ի հետ զրույցում Մանուչարյանն ասաց, որ բոլոր թեկնածուներն էլ համակարգային իմաստով բարեկեցիկ կյանք փնտրելու, շահը հետապնդլելու մեջ են գտնվում: «Դա սկզբունքային հեռանկար չի պարունակում իր մեջ: Բայց քանի որ փոփոխությունը Հայաստանին անհրաժեշտ է, ես չեմ կարծում, […]

«Հիմա Սերժ Սարգսյանն էլ դեռ չգիտի՝ ով է լինելու վարչապետը» /տեսանյութ/

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե  2017 -ից  հետո ով է լինելու վարչապետը: Կուլիսներում միհնականում երկու անուն է շրջանառվում, մասնավորապես՝ գործող նախագահի ու վարչապետի անունները: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը     Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝  այս պատագայում պետք չէ կենտրոնանալ անձերի վրա: «Իրականում անձերի փոփոխությունը քաղաքական ռեալ իրականության մեջ փոփոխությունների […]

Ինչո՞ւ են կասկածի տակ դնում

«Մենք, ի դեպ, պետք է հիշենք, որ այդ ճշգրտումը կատարվել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որովհետև նոր տեղեկատվություն ունենք, տնտեսական նոր զարգացումներ, որ մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ տարին մենք կավարտենք ոչ թե 3.2 տոկոսով, որը շատ մոտ է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին, այլ կավարտենք 4.3 տոկոսով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի