Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունները ԵԽԽՎ-ում օգտագործելու Ադրբեջանի փորձերը արժանի հակահարված կստանան. Արփինե Հովհաննիսյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կքննարկի հաջորդ շաբաթ կայանալիք նիստին: Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «Մոնիտորինգի հանձնաժողովի տեսակետը զեկույցի տեսքով ներկայացվում է վեհաժողովին եւ ընդգրկում է մոնիտորինգի տակ գտնվող երկրի հասարակական-քաղաքական կայնքի բոլոր ոլորտները՝ մարդու իրավունքներ, քրեական գործեր, ընդունված կամ ընդունման փուլում գտնվող օրենքներ»,-նշել է […]