Մետրոյի հանրային տարածքում ասֆալտին խմբակային ծեփվելն ու դիվահար ծղրտոցները նորարարական արվեստ համարողներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս` հանգիստ նստեք տեղներդ
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ ուրեմն` հանգիստ նստեք տեղներդ… Հանրապետության մետրոյի հանրային տարածքում ասֆալտին խմբակային ծեփվելն ու դիվահար ծղրտոցները նորարարական արվեստ, ֆուտուրիստական պոեզիայի էքսպերիմենտալ ընթերցում, պերֆորմանս ու մոդեռնիստական ճիչ համարողներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս` հանգիստ նստեք տեղներդ: Այո, դուք իրավունք ունեք լինելու գռեհիկ, հակաէսթետիկ, հակահիգիենիկ ու հակամշակութային: Դա ձեր անձեռնմխելի իրավունքն է: […]





































