Կոծկել, ստել, խաբել, բայց՝ ո՞ւմ։ Այն ժողովրդին, որի թևերով ու ոտքերով իշխանության եկա՞ք
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է. «Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է». երեկվանից՝ եռման ջրի պես հանրության գլխին իջած այս բացահայտմանը փորձում եմ պատճառաբանություն գտնել կամ գնահատական տալ։ Մեղմ չի ստացվում, դիվանագիտական չի ստացվում, ոչ էլ՝ քաղաքական։ Սա պարզապես անազնիվ է և ոչ բարոյական։ Այո, հեքիաթներ, որովհետև հավանաբար դրան զուգահեռ ինչ-ինչ հավաքներում […]





































