17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետևում նշմարվում են իշխանությունների ականջները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր «ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա հարձակում է տեղի ունեցել։ Միշտ չէ, որ կիսում եմ ԶԼՄ-ների, այդ թվում ՀԱՅԵԼՈւ մոտեցումները, սակայն անկախ այն հանգամանքից, համաձայն եք ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականության հետ թե ոչ, անթույլատրելի և դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն և ճնշման փորձ լրատվական դաշտի վրա։ […]

Պատերազմը օրեցօր մոտենում է մեր դարպասներին

Ռուսաստանի «Վալդայ» ակումբում Ալիևի ունեցած ելույթն ու դրանում առկա հռետորաբանությունը խտացված արտահայտում է Հայաստանի իշխանությունների Արցախի հակամարտության կարգավորման ոլորտում որդեգրած դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ՝ այդ դիրքորոշման բացակայությունը։ Առանձնապես մտահոգիչ է, որ այդպիսի հռետորաբանություն կիրառվում է Ռուսաստանում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ։ Բազմաթիվ անգամ հրապարակային զգուշացրել եմ Փաշինյանին առանձնահատուկ զգույշ և շրջահայաց լինել Արցախի հարցում, հատկապես […]

Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր: Ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից

Հորինված թեմաների և պոպուլիստական էժանագին օրակարգի ներքո իշխանությունը լիովին կորցրել է իրականության զգացողությունը։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը մասնավորապես նշելով. «Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր: Ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում և ձեռնարկվու՞մ են արդյոք: Ասելու բան չկա՞ սեփական հանրությանը, զինված ուժերին, համանախագահներին, գործընկեր […]

Մեր «Էլչիբեյի» սխալներից ուզում է օգտվել Ալիևը՝ պողոսների հիացական հայացքների ներքո

Պաշտպանյալը ներքին լսարանի համար հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», իսկ արտաքին լսարանի համար ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Այսինքն՝ ասում է, որ «Արցախը Հայաստան է, բայց …»։ Իսկ ահա Ալիևը և՛ ներքին, և՛ արտաքին լսարանի համար ասում է, որ «Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ», այսինքն՝ […]

«Այս հրապարակումը կարող է օգտակար լինել նրանց, ովքեր ի վիճակի են վերլուծել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա, թե ինչպիսի աննախադեպ ձեռբերումներ է գրանցել Փաշինյանը Արցախյան բանակցություններում ՀՀ իշխանությունը շարունակում է դասեր չքաղել իր սխալներից եւ մեղավորներ փնտրել կամ դրսում, կամ քաղաքական ընդդիմադիրների շրջանում: Փաշինյանի կիքսերն արդարացնող ԶԼՄ-ներից մեկը անդրադառնալով նրա կողմից «կիրթ եւ նորմալ» հռչակված Ալիեւի հակահայկական հայտարարություններին, նշել է, թե Ալիեւը […]

«Գոնե հիմա հասկանու՞մ են, որ չարժեր քանդել Սերժ Սարգսյանի թողած բանակցային դիրքերը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջին գրել է. «Ալիևի վալդայյան ելույթին ի պատասխան մեր ԱԳՆ-ի արձագանքը կարող էր և պետք էր ավելի կոշտ լիներ, սակայն, ինչպես ասում են, չեղած տեղը սա էլ է միրգ, հատկապես Ազգային Ժողովում արտաքին հարաբերությւոնների համար պատասխանատու որոշ պատգամավորների այօրվա պարզունակ և մանկամիտ հայտարարությունների ֆոնին: Տեսնես, մեր իշխանությունները գոնե հիմա […]

«Վարչապետի հեղինակած տողերը «կզարդարեն» ՀՀ փողոցները…». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի հեղինակած տողերը «կզարդարեն» ՀՀ փողոցները… Մայկաները կան, նկարները ամենուր կան, օղին կա, հաջորդը ինչա՞ լինելու: Հոկտեմբերիկների ու պիոներների փոխարեն ՀՊԱՐՏԻԿՆԵ՞Ր, ԴՄՓԴՄՓԻԿՆԵ՞Ր ու ՀՈՒՀՈՒԻԿՆԵ՞Ր: ՀԳ Փաշինյանենք աչքիս չլսեցին խորհուրդս ու կարդացին «1984»-ը… կիսատ…»:

Շիրակի թեմի առաջնորդը կառավարական զավեշտին զավեշտով է պատասխանում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը գրում է. «Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը գտնելու սույն մարդուն»։  

«Թմրամոլ» Լեյլան ավելի պետականամետ է, քան Փաշինյանը. քաղաքագետն ապշած է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանին ապշեցրել է ՀՀ վարչապետի գրառումը. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բացարձակապես զուրկ է պետական մտածելակերպից և սեփական PR-ի համար կարող է բացահայտել պետական գաղտնիքը… Քիչ առաջ պարոն Փաշինյանը տեղեկություն է հրապարակել իր facebook-յան էջում և ալամ աշխարհին տեղեկացրել է, որ հայկական բանակի 20 զորամասերում ծառայում է 7 հազար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի