Գործ ունենք առերևույթ տեսակետ չունեցող, ժամանակից շուտ հարմարվողական դարձած հնազանդ «հեղափոխական» զանգվածի հետ
Դաշնակցության ներսում տեղի ունեցող գործընթացներին քամահրանքով մոտեցողները խորապես սխալվում են, կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Հայաստանում կան սիտուատիվ կուսակցություններ, որոնք ինչ-որ պահի կարող են ունենալ իշխանություն, սակայն իշխանությունը կորցնելուց հետո անէանալ, ըստ էության դադարել գոյություն ունելուց: Այսինքն նրանց գոյությունը պայմանավորված է իշխանություն ունենալով, կամ իշխանության մասնիկը լինելով: Դրա վառ օրինակներն են ՀՀՇ-ն, Օրինաց Երկիրը […]





































