17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժողովուրդ, նստեք համազգային կոնսենսուսի բանակցային սեղանի շուրջ։ Վարի ենք տալու էս ամեն ինչը. Թեւան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելովբանակցային նսեղանի շուրջ նստել՝ համազգային կոնսենսուսի համար։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Միասնության, քաղաքական կոնսենսուսի, կարմիր գծերը համատեղ ֆիքսելու ու առաջ գնալու մասին խոսում եմ 2018-ից սկսած։ Ամեն շաբաթ, գրեթե ամեն օր։ Հրապարակավ և ցանկացած հավաքում։ Լսում՝ ժպտում անցնում էին, լսում՝ արհամարում էին, լսում՝ համաձայնում ու մոռանում գնում էին։ Երևի ժամանակից առաջ էի ընկել։

Դատելու ունակությունը չկորցրած յուրաքանչյուրը կտեսնի, որ հասել ենք մի կետի, երբ հաստատ կարելի է ասել՝ բերենք տեսնենք էդ ինչի՞ մասին էր էդ Թևանը Պողոսյան էսքան ժամանակ առավոտից երեկո կոկորդ պատռում։ 2018-ին նախորդ իշխանությունն էր անտարբեր, նորն էլ մի առանձնահատուկ հրճված չէր, հիմա ոնց որ արդեն երկու տարվա վաղեմության իշխանությունն է անտարբեր, բայց հուսամ, որ նախորդները կլինեն ականջալուր. ժողովուրդ, նստեք համազգային կոնսենսուսի բանակցային սեղանի շուրջ։ Վարի ենք տալու էս ամեն ինչը։ Եկեք գտեք այդ համատեղ՝ միասնական ապագային միտված կոնսենսուսը, բանակցեք, կարմիր գծերը ուրվագծեք ու դրանով շարժվենք առաջ։

Հուսամ այս անգամ կրկին պատմությունից առաջ չեմ ընկել։ Պարզապես հայը այլ հայի վնասելով իր համար ազնիվ ապագա կառուցել չի կարող. մյուսի թոռներն այդ պատմությունն իրենց ձևով են պատմելու։ Եկեք դադարենք իրար քայքայել։ Եկեք արդեն բացած վերքերը բուժենք՝ առանց նորերը բացելու։ Եկեք պարզապես նորը կառուցենք։

Եկեք նստենք համազգային կոնսենսուսի բանակցային սեղանի շուրջ։ Մեզ միասնություն է պետք։

Խնդրում եմ»։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ