11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ողորմելի ենք

Մարդն ամեն ինչ հակառակն է անում. շտապում է մեծանալ, իսկ հետո երազում մանկություն վերադառնալու մասին: Կորցնում է առողջությունը հանուն փողի, իսկ հետո ծախսում է այդ փողը առողջությունը վերականգնելու համար: Այնքան անհամբերությամբ է մտածում ապագայի մասին, որ մոռանում է ներկան` չունենալով ոչ ներկա, ոչ ապագա: Ապրում է այնպես, կարծես չի մեռնելու, եւ մեռնում է այնպես, կարծես […]

Սեռական անկարողության, հոմոսեքսուալ կապերի դեպքում դա անխուսափելի է

Քանի որ դարերի խորքից մեզ հասածվկայությունները հոգեղեն աշխարհի, այսդեպքում` խավարի հրեշտակների մասին,ներկայիս շատ մարդկանց երբեմն թվում են իբրևսոսկ պատմություններ, որոնք անիրական ևմտացածին են, որոշեցինք ներկայացնել մերժամանակներում ապրող որոշ անձանցվկայությունները տվյալ երևույթի շուրջ, ովքերամենևին նպատակ չունեն հորինելուպատմություններ և դրանցով ճանաչում ձեռքբերելու, այլ ականատես են եղել, առնչվել,բախվել հոգեղեն իրականության հետ: Երբ իսկապես հանդիպում ես այդ աշխարհին և ականատես լինում, զարմանք ես ապրում հավատքի և հոգեղեն իրականության վերաբերյալ, որովհետև կյանքի որոշակի փուլում մենք իրապես թերահավատորեն ենք ընդունում այդ ամենը, սակայն երբ քո առջևից անհետանում է սահմանավոր շղարշը և բացվում կյանքի իրական պատկերը, և ինքդ ականատես ես լինում այն ամենին, ինչի մասին վկայում է Ավետարանը, այդժամ […]

Կարո՞ղ է քահանան խոստովանությունն ուրիշին հայտնել

Հոգևորականը խոստովանությունն ուրիշին հայտնել չի կարող: 554 թ. տեղի ունեցած Դվինի Բ ժողովի 19-րդ կանոնում հստակ նշվում է, որ եթե քահանան խոստովանությունը պատմի մեկ այլ մարդու, ապա կզրկվի քահանայական իր կարգից: Խոստովանության գաղտնիությունը և ոչ հրապարակելի լինելն ամրագրված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (հոդ. 86. 5)՝ արձանագրելով, որ խոստովանահայրը որպես վկա չի կարող կանչվել […]

Հարբելիս հիշիր

Գինու մոտ քեզ քաջ մի ցույց տուր, քանզի գինին կործանել է շատերին: Ինչպես քուրան փորձում է սրի սայրի ջրդեղված լինելը, այդպես էլ գինին հպարտների սիրտը փորձում է վեճով: Գինին հավասար է մարդու կյանքին, եթե այն խմում ես չափով: Ինչ է կյանքն առանց գինու. այն ստեղծված է մարդկանց ուրախության համար: Սրտի ցնծություն եւ հոգու ուրախություն է […]

Մի հասցրու ննջասենյակ

Ընտանիքում երբ ամուսինները վիճում են, չպետք է այդ բարկությունը երեկոյան ննջասենյակ հասցնեն: Պողոս Առաքյալն ասում է «Թէ բարկանաք էլ, մեղք մի՛ գործէք. արեգակը ձեր բարկութեան վրա թող մայր չմտնի» (Եփ 4:26): Ոխ մի պահեք: Քեն մի քշեք: Բարկությունը ժամանակավոր է՝ ելավ, կիջնի: Իսկ հարաբերությունները մշտական: Ժամանակավոր բարկությունը մշտական ամուսնական հարաբերությունից անջատ պահեք: Արմեն Հարեյան

Միայն այդ ժամանակ աղոթելիս մեղքերդ կներվեն

Ով վրեժ առնի, Տիրոջից վրեժխնդրություն կգտնի եւ Տերը խստորեն պահպանելով կպահպանի նրա մեղքերը: Ներիր քո եղբոր անիրավությունը, եւ միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն: Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է  խնդրում: Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար: Ինքը եւս մարմին է, բայց ոխ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի