13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ և փշրվածին՝ հզոր ազգ․ օրվա խորհուրդը

Այն օրը,- ասում է Տերը,-կհավաքեմ փշրվածին և կընդունեմ հեռացածին ու նրանց, որոնց մերժեցին. կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ և փշրվածին՝ հզոր ազգ, և Տերը նրանց կթագավորի Սիոն լեռան վրա այսուհետև մինչև հավիտյան։ (Միքիա 4. 6-7)։ qahana.am

Առանց Աստծո ոչինչ չենք կարող հաջողությամբ անել

Մենք պետք է հասկանանք, որ մեր տառապանքների միակ պատճառը Աստծուց կտրված լինելն է: Եթե մարդը համոզվի սրա մեջ, ապա ամեն ջանք կթափի որ մոտենա ու միավորվի տիեզերքի արարիչ Աստոծո հետ: Ու չանի մի բան, որ իրեն հեռացնում է Աստծուց: Առանց Աստծո ոչինչ չենք կարող հաջողությամբ անել: (Հովհ. 15:5): Արմեն Հարեյան

Խոստովանության ուժը

Մեղքի զգացումը, խղճի խայթը, ամոթը զուտ մարդկային այն ապրումներն են, որոնցով մարդը սեփական արարքների համար իրեն պատասխանատու է զգում իր և ուրիշների առաջ։ Այդ զգացումները մեծապես նպաստում են, որ հասարակությունը քաոսի չվերածվի։ Անկախ մեղսագործության պատճառներից՝ մի բան պարզ Է՝ այն անկման Է տանում մարդուն՝ թույլ չտալով ներքին հանգստություն գտնել: Ու որքան շուտ ես խոստովանում մեղքդ, […]

Արտաքսման կիրակի

«Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա: ….մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու» (Եսայի 33:2): Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս, Այսուհետ, երբ եկեղեցու խորհրդանշական երկինքը՝ սուրբ Խորանը վարագուրված է Մեծ Պահքից մինչ Սուրբ Հարություն, և մենք զրկված ենք Սուրբ Պատարագի ընթացքին մարմնավոր աչքերով հետևելու հնարավորությունից, Տերը մեզ հրավիրում է մեկ այլ տաճար ևս՝ մեր սրտինը՝ այնտեղ փնտրելու Տիրոջ երեսն ու մխիթարվելու: Այսօր՝ Արտաքսման […]

Մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի․ Օրվա խորհուրդ

Մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում է, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան: (Եսայի 40.6-8)

Ի՞նչ է ապաշխարությունը

Ապաշխարությունը մեղքի գիտակցությամբ, զղջումով, խոստովանությամբ դեպի Աստված ընթացքն է եւ Աստծո սիրով ու ողորմածությամբ կյանքը փոխելու, հոգեւորապես նորոգվելու, ընկած վիճակից վեր կանգնելու, մեղքի մեռելությունից հոգով կենդանության դառնալու ընթացքն է։   Ապաշխարությունն անպայման ուղեկցվում է աղոթքով, պահեցողությամբ եւ ողորմածությամբ։ Նպատակը մկրտության ուխտի եւ սրբության վերականգնումն է Աստծո հետ հաշտությամբ, Քրիստոսին մերձենալով եւ Սուրբ Հոգու շնորհով զորանալով։

Եթե ինքներս մեզ դատենք և մերժենք խավարը, ապա Քրիստոս կլինի մեզ համար փրկություն

Պահքը հոգևոր ուրախություն է, բայց մենք հաճախ այդ ուրախությունը վերապրել ու զգալ չենք կարողանում, քանի որ պահքը, մեր պատկերացմամբ, հանուն Աստծո կյանքը տառապանքի վերածելն է: Թվում է, թե աղոթող ու պահք պահող մարդը պետք է տառապի ու տրտում լինի: Այնինչ պահքն իմաստ ունի, եթե վերագտնում ենք մեր հոգևոր ուրախութունը, իսկ ադ ուրախությունը վերագտնելու համար կարևոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի