03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Սովորիր ամեն մարդու մասին բարին խոսել

Սուրբ Եփրեմ ԱսորիՈչ ոքի մի հարցրու բաների մասին, որ քեզ պետք չեն: Սովորիր ամեն մարդու մասին բարին խոսել, իսկ քեզ նվաստացնել, դրանում մեծ խոնարհություն կա, որ հոգին դժոխքից բարձրացնում և հատում է կրքերը, սա մեծ հաղթանակ և զենք է սատանայի դեմ:  

Բժշկություն խնդրելու աղոթք

Փարատի՛ր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները, կատարյալ առողջություն շնորհի՛ր բոլորին Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով Քո վրա վերցրեցիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր կյանքի ու փրկության թշնամուն: Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. միայն Դու կարող ես ներել մեր մեղքերն ու հեռացնել մեզանից ցավերն ու հիվանդությունները, որովհետև Քեզ հայտնի են մեր […]

Գիտությունն Արարչի մտքի թարգմանությունն է մարդկային լեզվի

«Աշխարհի լինելիությունը համոզիչ ապացույցն է Աստծո գոյության, ամենայնն Արարողի և Նախահղացողի: Ժամանակի և տարածության միասնության մեջ երևան են գալիս ոչ միայն միտքը, այլև մտահղացումը, ուժը, բանականությունը, վեհությունը, կանխատեսումն ապագայի, իմացությունն ու տեսլականն ամենայնի: Մի խոսքով՝ այս բոլոր որակներն ի լուր ամենքի ավետում են Աստծո գոյության մասին, Ում առջև մարդը պետք է խոնարհվի, Ում մարդը պետք […]

Աստծո կամքը

Աստված սիրում է մեզ: Նրա սերը այնքան նուրբ է, այնքան մեծ ու այնքան իրական: Հիսուս եկավ միայն նրա համար, որ սովորեցնի մեզ սիրել: Նա կյանքի հաց դարձավ, որպեսզի հագեցնի Իր սիրո հանդեպ ունեցած մեր սովը: Ապա, կարծես դա Իր համար բավական չէր, Նա դարձավ սովյալ, անհագուստ, անտուն, որպեսզի դուք և ես կարողանանք հագեցնել մարդկային սիրո […]

Ազատվիր դրանցից

Քո խնդիրների համար մի՛ վշտանա, դրանց մեջ մի՛ փակվիր, դրանց շուրջը շարունակ մի՛ պտտվիր: Ազատվի՛ր դրանցից և առա՛ջ քայլիր` ողջ ուշադրությունդ տալով քո գործին, այսինքն` այն բանին, թե Քրիստոսի սիրուն ինչպես արժանի լինես` նրա պատվիրանները ճանաչելով ու պահելով: Քրիստոսի պատվիրանները կատարելիս կտեսնես, որ քո բոլոր խնդիրներն իրենք իրենց լուծվել են, և դու մտել ես Քրիստոսի […]

Ես հաճախ ծնկի էի իջնում Աստծո առաջ … Լինկոլնի հաղթանակը

Ես հաճախ ծնկի էի իջնում Աստծո առաջ, վստահ լինելով այն դրդումին, որ իմ կարիքի ժամանակ ես չեմ կարող դիմել ուրիշ ոչ մեկին։ Ես հավատում եմ, որ Աստվածաշունչը ամենամեծ պարգևն է Աստծուց մարդուն։ Ամեն գեղեցիկը մեզ է տրվում Փրկչից այս Գրքի միջոցով … Աբրահամ Լինքոլն-ԱՄՆ 16-րդ նախագահ  

Ինձ պետք չէ Աստծուն հավատալ. ես տեսնում եմ Նրան

«Աշխարհը կառավարում է անծայրածիր Բանականությունը: Որքան ավելի եմ դիտարկում, այնքան ավելի եմ հայտնաբերում այդ Բանականությունը՝ աշխարհի սկզբից ստեղծված աներևույթ բաները  Լուսարձակողին: Ես գիտեմ, որ ինձ վրա կծիծաղեն, բայց դա հոգ չէ ինձ համար, ավելի լավ է՝ ինձ մորթազերծ անեն, քան թե զրկեն առ Աստված ունեցած իմ հավատից: Աստված … ինձ պետք չէ Նրան հավատալ. ես տեսնում եմ […]

Ինչ է նշանակում փառք տալ Աստծուն

«ՏԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ Է ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԷԼ ՆՐԱ ՀԵՏ ԼԻՆԵՆՔ, ՈՉ ՄԵԿԻՑ ՈՒ ՈՉՆՉԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ» Ի՞նչ է նշանակում Աստծուն փառք տալ և մենք ինչպե՞ս պիտի գոհանանք Նրանից Հետաքրքիր հարց է: Օրինակի համար, լսում եք, որ Ձեր ծանոթներից մեկը հիվանդ է և հիվանդանոցում է: Անմիջապես թողնում եք ամեն ինչ ու գնում նրա մոտ: […]

«Մաշտոցներ» սրբավայր՝ հրաշագործ ջրով

«….Լինել տեղւոյն ի ժամանակէ անտի սրբոյն Մաշտոցայ,եւ տեղի առանձին ճգնութեան նորա ուր երբեմն առանձնացեալ ի միաբանութեանց անտի աղօթից և խնդրուածոց պարապէր և հազիւ ուրեմն յետ քանի ինչ աւուրց:Եւ խրճիթն այնք իսկ անուանին ցարդ Մաշտոցներ..»: Հիրավի, փառահեղ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությունը: Նրա պատմության փառահեղ էջերը լուսավորում են այնպիսի լուսավոր դեմքեր, որոնք իրենց վաստակաշատ գործունեությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված