16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Մարդու սիրտը

«Որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6․21)։ «Գանձ» նշանակում է «երջանկություն» կամ էլ մատնացույց է անում մեր սիրո ու բաղձանքի գլխավոր առարկային: Չէ որ մեր սիրտը երջանկություն է փափագում, մեր տենչանքները երջանկության են ձգտում: Երջանկության շուրջն են պտտվում մեր բոլոր մտածումներն ու երազանքները, երջանկությամբ ենք ուրախանում, երջանկության հույսով ենք […]

Աղոթքում նույնպես գաղտնիք կա

Աղոթքում, ինչպես և ցանկացած արվեստում, նույնպես իր գաղտնիքը կա։ Աղոթքի գաղտնիքն այն է, որ սովորես մտքումդ ամենևին չպահել կոնկրետ ինչ-որ բանի խնդրվածքը։ Գաղտնիքն այն է, որ անշահախնդրորեն աղերսենք մեր միավորումը Քրիստոսին՝ չասելով․ «Տուր ինձ այս ու այն․․․»։ Բավական է ասել՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։ Աստված ամենևին էլ կարիք չունի մեզնից իմանալու, թե մենք ինչի […]

Հիվանդությունը՝ մեղքի հետևանք

«Ով մեղանչում է իր Արարչի հանդեպ, նա կընկնի բժշկի ձեռքը» (Սիրաք 38:15) Աստվածաշունչը վկայում է, որ Աստված առաջին մարդկանց ստեղծեց անմահության համար. նախաստեղծները կոչված էին հավիտենապես ապրելու Աստծո հետ՝ միության մեջ: Աստված ինքնիշխան կամքով և փառքով էր պսակել նրանց՝ պարգևելով դրախտի վայելքը: Սակայն երբ խախտեցին արարչադիր օրենքն ու պատվիրանը՝ արգելված պտղի հետ միասին ճաշակեցին մեղքի […]

Հոգեհանգիստ

Մենք հավատում ենք մարդկային հոգու անմահությանը և սրբերի մասունքների կենարար զորությանը, ինչպես որ նշված է Աստվածաշնչում Եղիսե մարգարեի մասունքների վերաբերյալ (Դ Թագ. 13.21)։ Քրիստոնեական գրողներից մեկն ասում է, որ հոգու անմահության և մարդկային աճյունի խորհրդավորության նկատմամբ պատկառանքն ունի մի շատ զորավոր բարոյական ապացույց. դա մարդկանց ունեցած հարգանքն է գերեզմանների հանդեպ։ Օրինակ` անասունը չի մտահոգվում իր […]

Ես ցնցված էի սիրելի ընկերոջս հանկարծակի մահից

Ես ցնցված էի սիրելի ընկերոջս հանկարծակի մահից։ Օրեր շարունակ աչքերիս առաջ նրա թաղման տեսարանն էր։ Հիշում էի, թե ինչպես էին դագաղն իջեցնում փոսն ու վրան հող լցնում։ Պատկերացնում էի, թե ինչպես է փտում մարմինը․․․ Ինչպիսի՞ն կլիներ մարդը, եթե մեր նախածնողները չմեղանչեին։ Նա կապրեր երբեք չավարտվող ուրախության մեջ, նրան չէին տանջի հավետ երանության մասին հարցերը, ինչպես […]

Մասնագիտությունը չէ մարդուն մարդ դարձնողը

– Հա՛յր, ինչո՞ւ է մարդ անհանգստություն զգում աշխատանքի ժամանակ: – Միգուցե նա բարեհաճ չէ՞ իր աշխատանքի նկատմամբ: Եթե նա ճիշտ է վերաբերվում իր աշխատանքին, ապա ինչպիսին էլ որ այն լինի՝ նրա համար որպես տոնակատարություն կլինի: – Հա՛յր, իսկ եթե մարդ դառնանում է այն պատճառով, որ ծանր ու կեղտոտ աշխատա՞նք է կատարում: Օրինակ՝ շինարարությամբ է զբաղվում, […]

Ամեն մարդ պետք է հոգևոր կերպով օգտագործի իրեն տրված շնորհը

Ամեն մարդ պետք է իրեն տրված շնորհը բարուն ծառայեցնի: Քանի որ եթե Աստված մարդուն ինչ-որ շնորհով է օժտում, ապա նրանից պահանջելու է դա: Օրինակ՝ մարդու ուղեղը (նրան տրված) ուժ է, սակայն կախված այն բանից, թե ինչպես կօգտագործի իր խելքը՝ նա կարող է բարիք կամ չարիք գործել: Եթե շատ խելացի լինելով՝ մարդ ճիշտ է օգտագործում իր […]

Երախտագետ լինենք, չբռնադատենք Աստծուն աղոթքով

Աստծուն աղոթքով չբռնադատենք։ Չխնդրենք ազատել մեզ ինչ-որ բանից, հիվանդությունից ու նման բաներից կամ լուծել մեր խնդիրները։ Այլ զորություն խնդրենք՝ այդ ամենին դիմանալու համար։ Ինչպես որ Նա է վեհանձնորեն ծեծում մեր հոգու դուռը, այնպես էլ մենք ազնվորեն խնդրենք այն, ինչ ցանկանում ենք։ Եվ եթե Տերը չի պատասխանում, դադարեցնենք խնդրելը։ Եթե Աստված մեզ չի տալիս այն, ինչ […]

Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

Հունիսի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ մարտիրոս սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Պատրիարք Սրբազան Հայրը մասունքակիր Աջը փոխանցեց Իրաքի […]

«Զգո՛ւյշ եղեք, մի՛ արհամարհեք այս փոքրիկներից և ոչ մեկին»

Քրիստոնյա ընտանիքի առաջին խնդիրը երեխաներին Տիրոջ խոսքի համաձայն դաստիարկելն է: Իսկ դաստիարակության սկիզբը երեխաներին մկրտությամբ դեպի Աստված բերելն է: Նորածիններին մկրտելը ծնոնղների անմիջական պարտականությունն է: Եվ այդ պարտականությունը Տիրոջ կողմից դրված է նրանց վրա ի սկզբանե: Եթե ծնողի համար քրիստոնեական հավատը մեծ բարիք է, ապա նա չի կարող զրկել իր երեխային այդ բարիքից: Եթե Քրիստոսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի