Մեզ համար մասնավոր մտահոգություն է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը. Գարեգին Բ
Սեպտեմբերի 11-ին, 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների ավանդական օրհնության կարգ: Արարողությանը մասնակցում էին կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈւՀ-երի ռեկտորներ եւ ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ: Օրհնության արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն […]





































