16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ասեք մեր կամավորներին ու զինվորներին, որ բարձր ձայնով ասեն. ««Ես քո վրա եմ գալիս զորությունների Տիրոջ անունով»»

Մեր զորքը թող ասի թշնամուն, «Ես քո վրա եմ գալիս զորությունների Տիրոջ անունով»: Մի անգամ Աստուծո ժողովուրդը կանգնած էր թշնամու առաջ՝ կենաց-մահու պատերազմ տալու առաջ: Հակառակորդից Գողիաթ անունով մի հզոր մարդ դուրս եկավ ասեց ու ասաց, եթե մեկն իմ դեմ կռվի ու ինձ սպանի, մենք ձեզ ծառա կլինենք: Հրաները վախեցան, որովհետև այդպիսի թափով մարդ չունեին: […]

«Ով վախկոտ է, թող տուն գնա»

Ժողովուրդ ջան, չլինի թէ երկյուղեք թշնամիների շատությունից: Մի անգամ երբ Աստված իր ժողովրդին պաշտպանելու համար բանակ հանեց Մադիամացիներ դեմ, 32 հազար մարդ հավաքվեց: Աստված բանակի զորավարին ասաց, «ով վախկոտ է, թող տուն գնա»: 22 հազար հոգի տուն գնացին: Աստված ասաց, «բանակը դեռ շատ է, իջեցրու գետի ափին, ովքեև ջուրը ծնկի եկած խմեն թող տուն գնան, […]

Կրե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին

Կրե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ։ Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու […]

Ամեն հաղթանակ ու պարտություն Աստծուց է տրվում

Ամեն հաղթանակ ու պարտություն Աստծուց է տրվում: Եկեք բոլորս ապավինենք Քրիստոսին: Մի անգամ Եղիսե մարգարեն առավոտյան արթնանալով՝ դուրս եկավ պաշտամունք կատարելու եւ տեսավ, որ թշնամու զորքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասավորը նրան ասաց. «Տէ՛ր, ի՞նչ պիտի անենք»։ Եղիսեն ասաց. «Մի՛ վախեցիր, քանզի մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։ Եղիսեն աղոթք անելով՝ […]

Տիրոջից է փրկությունը, Քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի

  «Չեմ սոսկա ես նրանց բյուրավոր զորքերից, որոնք ամեն կողմից պատել ու պաշարել էին ինձ։ Արի՛, Տե՛ր, փրկի՛ր ինձ, Աստված իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղավորների ատամները կփշրես։   Տիրոջից է փրկությունը, Քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի»։   Սաղմոս 3:7-9

Այս գործը մեծ եւ ընդարձակ է, իսկ մենք ցրված ենք պարսպի երկարությամբ, հեռու ենք իրարից՝ ամեն մեկն իր եղբորից

Ես ասացի զինված ու պատրաստ կանգնած մարդկանց եւ նրանց իշխաններին. «Այս գործը մեծ եւ ընդարձակ է, իսկ մենք ցրված ենք պարսպի երկարությամբ, հեռու ենք իրարից՝ ամեն մեկն իր եղբորից։ Արդ, տարբեր տեղերում փողհարներ նշանակենք, եւ երբ մեկը որեւէ տեղից լսի եղջերափողի ձայնը, թող բոլորն այնտեղ հավաքվեն, եւ մեր Աստվածը մեր թշնամիների դեմ կպատերազմի մեզ համար»։ […]

Հոգու առողջացման առաջին նշանը սեփական մեղքերը տեսնելն է

Հարցրեք ձեզ, թե երբ եք վերջին անգամ խոստովանել ձեր մեղքերը: Անհատական խոստովանությանն մեծ կարևորություն պետք է տալ՝ հատկապես այս դարում, երբ շատանում են դեպրեսիան ու տարբեր հոգեկան շեղումները: Մի գիրք էի կարդում, գրված քրիստոնյա բժշկի կողմից, ուր նա տարբեր օրինակներով ցույց էր տալիս, թե ինչպես են մարդիկ ապաքինվել այսպիսի հիվանդություններից (նույնիսկ դաուն սինդրոմից), երբ սկսել […]

Ամուսինների աղոթքը ջարդում է սատանային

Շատ լավ բան է երբ ամուսինները միասին աղոթում են ամեն օր: Բայց միլիոնավոր ընտանիքներում սա չի պատահում: Սա այն պատճառով է, որ ձեր կյանքի թշնամին՝ Սատանան, ամեն ինչ անում է, որ խանգարի: Ցանկացած բան, որ ամուսիններին մտքով մոտեցնում է իրար, որ համաձայնություն լինի, վտանգավոր է Սատանայի համար, որովհետև նա կպարտվի այդտեղ: Նա ձեր դեմ կպայքարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի