15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Մոտեցել է ամեն ինչի վախճանը. զգաստ և արթուն եղեք

Արդ, քանի որ Քրիստոսը մարմնով չարչարվեց մեզ համար, դո՛ւք էլ զինվեցեք նույն մտածումով, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց և իր կյանքի մնացած ժամանակն այլևս չի ապրում մարդկային ցանկություններով, այլ Աստծու կամքի համաձայն։ Բավական է ինչքան անցյալում ապրեցիք հեթանոսների կամեցած ձևով՝ անբարոյությամբ, հեշտասիրությամբ, գինեմոլությամբ, անառակությամբ, հարբեցողությամբ և կռապաշտական անօրեն սովորություններով։ Հեթանոսները տարօրինակ են համարում, որ դուք […]

Իր եղբորն ատողը խավարի մեջ է

Սիրելինե՛ր, մի նոր պատվիրան չեմ գրում ձեզ, այլ այն հին պատվիրանը, որ ունեցաք հենց սկզբից։ Այդ հին պատվիրանը այն պատգամն է, որ լսել եք արդեն։ Սակայն դարձյալ իբրև նոր պատվիրան եմ գրում ձեզ հետևյալը, որի ճշմարիտ լինելը տեսաք Քրիստոսի և ձեր կյանքի մեջ, թե ահա խավարն անցնում է, և արդեն իսկ երևում է ճշմարիտ լույսը։ […]

Աղաչում եմ ձեզ, եղբայրներ

Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք. և ձեր մեջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նույն մտքի և նույն մտածման մեջ: Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացվեց, թե հակառակություններ կան ձեր մեջ: Եւ արդ, ասում եմ. ձեզնից յուրաքանչյուրն ասում է՝ ես Պողոսյան եմ, և մյուսը, թե՝ […]

Ովքեր են Աստծո ընտրյալները

Արդ, երբ որ մարդու Որդին գա իր փառքով եւ բոլոր հրեշտակները իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրա, ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարները այծերից:Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի իսկ այծերը ձախին: Այն ժամանակ թագավորը պիտի ասի […]

Ինչ է ասում Աստվածաշունչը կնոջ մասին

Կնոջ շնորհը հրճվանք է նրա ամուսնուն, եւ նրա ողջախոհությունը զորացնում է նրա ոսկորները: Խոնարհ կինը Տիրոջ պարգեւն է. անփոխարինելի է առաքինի հոգին: Շնորհների վրա շնորհ է ամոթխած կինը, եւ համարժեք կշիռ չկա նրա զուսպ հոգու համար: Տիրոջ բարձունքներում ծագող արեգակ է բարի կնոջ գեղեցկությունն իր տան հարդարանքի մեջ: Ինչպես լուսատու ճրագն է մաքուր աշտարակի վրա, […]

Որն է ամենամեծ մեղքը Աստծու համար

Մեղք են մեր բոլոր այն գործերն ու արարքները, որոնք հակառակ են աստվածային պատվիրաններին ու ճշմարտություններին: Չկան մեծ ու փոքր մեղքեր: Մեղքը մեղք է, որը ներվում է միայն այն ժամանակ, երբ մարդ սրտանց զղջում է իր կատարածների համար, խոստովանում դրանք և ապաշխարում՝ վերագտնելով Սուրբ Մկրտության խորհրդով ստացած աստվածային որդեգրությունը: Անշուշտ, կան մեղքեր, որոնք Եկեղեցին մահացու է […]

Աստված զգուշացնում է

Ականջ դրեք իմ ձայնին, եւ ես ձեզ համար Աստված կլինեմ, իսկ դուք ինձ համար կլինեք ժողովուրդ եւ կգնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատվիրեցի, որպեսզի լավ լինի ձեզ համար: Սակայն նրանք ինձ չլսեցին, նրանց ականջը չանսաց. հետեւեցին իրենց չար սրտերի խորհուրդներին: Երեմիայի մարգարեություն 7-23:25

Ինչ զորեղ է այս անունը, որին խոնարհվում է ամեն ծունկ

Իմ մեղքը մեծ է, բայց Քո սերն ավելի է մեծ է: Դու չուզեցիր, որ երկինքն առանց մեզ լինի: Ինչ գեղեցիկ է քո անունը, Տեր Հիսուս Քրիստոս: Ինչ զորեղ է այս անունը, որին խոնարհվում է ամեն ծունկ (Փիլ. 2:10-11): Եկեք համարձակորեն վկայենք մեր հավատքի մասին ու ասենք, «Տեր Հիսուս Քրիստոս, ես հավատում եմ քեզ, ու փառք […]

Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս

ՔՐԻՍՏՈՍԻ՝ հաղթականորեն դեպի երկինք ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ երկու կարեւոր ՍՊԱՍՄԱՆ մասին է հիշեցնում՝ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԳԱԼՍՏՅԱՆ եւ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ: Հավատանք, թե չհավատանք, սա հոգեւոր իրողություն է: … Ով այս մասին վկայեց, ասաց. «Ես գալիս եմ շուտով»։ Ամէն։ Ե՛կ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս (Հայտն. 22.20): Տեր Նշան քահանա Ալավերդյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի