29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժողովուրդը պահանջում է /վիդեո/

«Այս դրսեւորումները, որ տեղի են ունենում մասսայական ձեւով՝ տարբեր հանրահավաքների ժամանակ, երբ քաղաքացիները պահանջում են Գագիկ  Ծառուկյանի  վերադարձը, իր անձով հնարավոր է մեծ փոփոխություն արձանագրել, մարդիկ շատ լավ հիշողություն ունեն եւ կարեւորում են իր նախկին գործունեությունը: Ուզում են նրան տեսնել ակտիվ քաղաքականության մեջ ու մատնանշում են իր կատարած բարի գործերը»,- այս մասին այսօր՝ «Հենարան» մամուլի ակումբում […]

Աշնանային արձակուրդ` դպրոցներում

Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։ Համաձայն “Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների”` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: ՀՀ կրթության և գիտության նախարարության, տարածքային […]

Վարչապետը ՀՀԿ անդամ կդառնա՞

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի բացառում, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդամագրվի Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ «Ոչինչ մի բացառեք»,- այսօր՝ հոկտեմբերի 12–ին  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, արդյոք նոյեմբերի 26-ին նախատեսված ՀՀԿ համագումարին վարչապետը կդառնա ՀՀԿ–անդամ  ասաց Գագիկ Մելիքյանը ։

«Շատ մի ոգևորվեք հեռացողներով. նրանք անպայման վերադառնալու են» (վիդեո)

«Բախտագուշակ պետք չէ լինել` հասկանալու համար, թե ինչպիսին են լինելու հաջորդ տարվա ընտրությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Ըստ նրա` դրանք անցնելու են խայտառակ պայմաններում ու ունենալու են ծանր հետևանքներ: «Չեմ բացառում, որ ժողովրդական, մասսայական հզոր բողոքի ակցիա բարձրանա, որովհետև արդեն լարվածությունը գագաթնակետինէ  հասնում երկրում, ինչը կարող է ուղբերգական ու ծանր հետևաքներ ունենալ»,-շեշտեց […]

Կարեն Թամազյանը նշանակվել է ֆինանսների փոխնախարար

Հայաստանի վարչապետի որոշմամբ, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ է նշանակվել Կարեն Թամազյանը: Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Կարեն Թամազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»:

Երեւանում աշխատանքի տոնավաճառ կլինի

Աշխատանքի տոնավաճառին նախատեսվում է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 60 գործատուի մասնակցություն, որոնք կներկայացնեն 210 առկա և 30 սպասվելիք թափուր աշխատատեղեր: 2016թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքում /հասցե` Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից վերակառուցված պուրակ/, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ. տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության […]

Բնակչության տգիտության և ծուլության առումով Թուրքիան 1-ին տեղում է

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) հրապարակած «Հայացք հասարակությանը» զեկույցում տեղ են գտել Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ փաստեր: Թուրքական «Milli Birlik Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երիտասարդ բնակչության ծուլության և տգիտության մակարդակի առումով OECD երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այս երկրում երիտասարդների շուրջ 35 տոկոսը որևէ մասնագիտությամբ չի աշխատում և չի սովորում: 2014թ. ուսումը կիսատ է […]

Շնորհավորել է

Հայտնի ֆուտբոլիստին ու մարզչին շնորհավորելով ծննդյան 90-ամյակի առթիվ` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է. «Այն ոչ միայն անձամբ Ձեր, այլեւ նախկին խորհրդային տարածքի եւ առանձնապես հայաստանցի ֆուտբոլասերների, ֆուտբոլիստների ու մարզիչների մի քանի սերունդների հոբելյանն է: Հայկական ֆուտբոլի ամենահիշարժան ժամանակահատվածը, որն այսօր էլ բոլորս հիշում ենք հպարտությամբ եւ որն այսօր համարում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված