18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

457 միլիոն դրամ՝ պարգեւավճարների համար

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի քաղաքապետարանը պատրաստում է 2024 թվականի բյուջեն։ Ընդհանուր ծախսերը, այդ թվում նաև կարևորագույն ենթակառուցվածքների ծախսերը կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդը աճում է՝ 534 միլիոն դրամով։ Կառավարման մարմնի ծախսերի շարունակական աճը ինքնին վատ երևույթ է, բայց կարծես թե միտում կա վերականգնելու նաև պարգևավճարների «ավանդույթը», […]

Ինչո՞ւ է կառավարությունը դեմ «Հայաքվեի»՝ Արցախի հետ կապված օրենսդրական նախաձեռնությանը. Փաստ

Օրենսդրության համաձայն, «Հայաքվեի» նախաձեռնած՝ Արցախի վերաբերյալ օրինագիծը այս ամսվա վերջին պետք է քննարկվի Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովում, որից հետո, անկախ նրանից, գլխադասային հանձնաժողովն ինչ եզրակացություն կտա, այն ընդգրկվելու է խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ ««Հայաքվե» քաղաքացիական […]

Եղանակը կտրուկ կփոփոխվի

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք: Երևանում նոյեմբերի 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ […]

Իշխանությունը փնտրտուքի մեջ է. Ժողովուրդ

Երեկ ԲԴԽ-ն պաշտոնապես դադարեցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում խոսակցություններ կան, որ քաղաքական իշխանությունները քննարկել են Դավիթ Խաչատուրյանի փոխարեն ԲԴԽ տանել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Ավելի ուշ քննարկվել է փաստաբաններից մեկի թեկնածությունը, որը եւս վերջնական չէ։ Ասել է […]

Ամաչելու իրական այլ պատճառներ կան. Փաստ

Եվ ուրեմն, մի քանի օր առաջ Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի 32 երկրպագուի: Ձերբակալության փաստը նաև միջազգային լրատվամիջոցներում էր տեղ գտել, ուելսցիներն էլ դժգոհել էին Հայաստանի ոստիկանությունից: Այն, որ Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը «բեսպրեդելի» ունակ է, նորություն չէ ու չի էլ քննարկվում. դե, եթե ընդդիմադիրների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, հետո ոչ միայն […]

ՈՄԱ-ի առեղծվածի հետքերով. գումար են հավաքել ու ծրագիր չեն արել. Ժողովուրդ

«ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ պատերազմի օրերին եւ դրանից հետո կազմակերպվում էին մի շարք պաշտպանական միջոցառումներ՝ «Գմբեթ» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր, կազմակերպվելու են վարժական հավաքներ, դասընթացներ եւ այլն։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Գմբեթ 1»-ի կառուցումից հետո սկսվել էր հաջորդի կառուցումը, եւ այն կառույցները, որոնք պատրաստվում են դառնալ «Գմբեթ […]

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում։ Հայկական համայնքը սեփական շրջան ունի հին Երուսաղեմում՝ չորս թաղամասերից ամենափոքրը, որը ներառում է տարբեր մուսուլմանական, հրեական եւ քրիստոնեական թաղամասեր, գրել է Reuters-ը։

ՔՊ-ական պատգամավորը բանկում բաժնեմաս է գնել. Ժողովուրդ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մինչ այդ՝ 2010-2018 թվականներին, Զեյնալյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։ Բժշկի՝ երկար տարիների կարիերայի ընթացքում համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 1 անհատական բնակելի տուն, 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Անհատական բնակելի տունը 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված