01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մերթընդմերթ փակվում է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ  Ստեփանծմինդա–Լարս ճանապարհահատվածում դեկտեմբերի 9-ին` ժամը 16։00-ի դրությամբ, ուժեղ քամիներ են: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհը կարճ ժամանակահատվածով  մերթընդմերթ  փակվում է։

Հրապարակվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ զեկույցն ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ

Սույն թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառություն է ստանձնել միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը: ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանն ապրիլի 21-ին հրապարակել է ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նախնական հանրային զեկույց: Զեկույցը վերաբերում է […]

Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը. Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ղրղզական Հանրապետություն իրականացրած այցի շրջանակներում դեկտեմբերի 9-ին Բիշքեկում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կողմերը կարևորել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը և հայ երիտասարդների շրջանում ազգային գաղափարախոսության սերմանումը: Է. Շարմազանովը, դիմելով մեր հայրենակիցներին մասնավորապես նշել է. ‹‹1948 թվականին այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, ընդունվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիան, […]

Ոստիկանը ծեծել է երկու եղբայրներին. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանը վիճաբանության ընթացքում եղբայրներ Արսեն եւ Արայիկ Մացոյանների առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս: ՀՔԾ-ից  հայտնում են, որ մասնավորապես քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի […]

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառն այս տարի կբացվի դեկտեմբերի 10-ին

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Երևանի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական […]

«Դա հրաշալի գոլ էր»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սովասանքի  խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի մասին, ով ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում անհատական գեղեցիկ անցումից հետո գրավել է մրցակցի դարպասը՝ բացելով հաշիվը: «Մխիթարյանը գործեց բարձր արագությամբ, գնդակը գեղեցիկ անցկացրեց մրցակցի ոտքերի արանքով եւ վճռեց հանդիպման ելքը: Դա հրաշալի գոլ էր: Նա կատարեց գերազանց աշխատանք: […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերգեյ Լավրովին

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը: Կողմերը համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ […]

Դեկտեմբերի 11-ին իրականացվելու է Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը (վիդեո)

Երևանում կանանց միջազգային միավորումը՝ IWAY-ը  դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00 – 19:00-ին, կազմակերպում է իր Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը, որը տեղի կունենա Best Western Congress հյուրանոցում: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին խոսեցին Երևանում կանանց միջազգային միավորման նախագահ Արմինե Սարգսյանը, փոխնախագահ Ալենա Դոյերինգը և քարտուղար Գայանե Այվազյանը: Արմինե Սարգսյանն ասաց, որ սա հնարավորություն է տալիս […]

Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Ստեֆան Վիսկոնտիի մասնակցությամբ հանդիպում են անցկացրել:Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահաների նախաձեռնությամբ` երեկ (դեկտեմբերի 8-ին) Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի երեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված