12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Պա՛պ բա՞ մեր տոնածառը. Գրիգ Սուքիասյանը հիշում է

 «Հիշում եմ, երբ ես փոքր էի հայրս ամեն տարի մեր տոնածառը զարդարելու  օրը տոնի  էր վերածում: Անակնկալներով հագեցած օր էր  լինում մեր տանը՝  դեկտեմբերի 31-ը: Այդ օրը հորս ծնդյան օրն է ու առաջին տարին է, որ նա մեզ հետ չէ, իսկ ես հեռու եմ տնից: Այս տարի այդ օրը իմ համար հիոշղությունների օր դարձավ ու […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

Հակառակորդը 40 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:   Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ:   Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:   ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Բնակարանում դի են հայտնաբերել

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 4-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սանհանգույցի հատակին հայտնաբերել 51-ամյա Լ. Ե.-ի դին:

«Մեզ հետ խաղ անել չի կարելի»

«Ես կարծում եմ՝ մեր երկրում շովինիստական ծրագրերը 2016-ին կանգ առան: Հայաստանը չկորցրեց իր ինքնիշխանությունը: Դա երկու պատճառ ուներ՝ ՌԴ-ն չկարողացավ վերականգնել ԽՍՀՄ-ը, այլ կերպ  ասած՝  այն իմպերիան, որ եղել է նախկինում: Եվ երկրորդ կարևոր պատճառը.  հայ ժողովուրդն ուզում է ունենալ անկախ երկիր: Իսկ ապրիլյան պատերազմը վստահություն տվեց համայն հայությանը: Մենք հասկացանք՝  ինքնուրույն, առանց դաշնակիցների, առանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված