«Ես քաղաքական գործընթացներն եմ մեկնաբանում, այլ ոչ թե կրկեսը, ես թատերական կրիտիկ չեմ․․․»․ Հայկ Մամիջանյանը չի մասնակցի ԱԺ խորհրդի արտահերթ նիստին

Ազգային ժողովում այսօր տեղի կունենա խորհրդի արտահերթ նիստ: Խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված նախագծի համաձայն՝ օրակարգում ընդգրկված է Ազգային ժողովի ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չէին ներկայացել, իսկ այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է […]