«Կապիտուլյանտը կդիմանա՞ արդյոք միջազգային ճնշումներին և կկարողանա՞ դուրս գալ իր խղճուկ իշխանությունը երկարաձգելու հաշվարկով ինքնակամ սկսած բարդ խաղից․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է կատարվում հայ-թուրքական սարդոստայնում․․․ Վերջին օրերին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում հայ-թուրքական զարգացումներում: Թուրքիայի նախագահ Էրդողանը, արտգործնախարար Չավուշօղլուն, իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը իրար հաջորդող հայտարարություններով Հայաստանից ակնկալում են կոնկրետ քայլեր, ինչն ըստ իրենց՝ Հայաստանը չի անում: Կոնկրետ քայլերի մասով երեքն էլ չեն թաքցրել իրենց պահանջները, […]