19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին». Նժդեհի խոսքն ուղղված ժողովրդին». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ապերախտ ժողովուրդ… 1920,սեպտ. 17   ՆԺԴԵՀԻ ԽՈՍՔՆ ՈՒՂՂՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ, 1920թ.-ի սեպտեմբերի 17-ին Ես դավիթբեկյան ուխտին հավատարիմ՝ շարունակում եմ մնալ լեռների, ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ, քան էի: Այժմ լիզում եմ քո և թշնամու ինձ հասցրած վերքերը և սպասում եմ քեզանից խնդրածս վարպետին, […]

«Այսօրվա դրությամբ հետևի մուտքից միայն մտնում են». Հայկ Մարությանը վերադառնում է թատրոն (Տեսանյութ)

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ վերադառնում է թատրոն։ «Սիրելի՛ հայրենակիցներ, հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»», – ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին քաղաքապետը։

ՊԵԿ նախագահի տեղակալը և Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը քննարկել են համագործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի միջև։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հարավային մաքսատուն-վարչության պետ Արտաշես Ղամբարյանը և Իրանի Ատրպատականի շրջանի մաքսային մարմնի ղեկավարը։ Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ […]

Միքայել Արզումանյանը կյանքի լավագույն տարիները ներդրել է Արցախի բանակաշինության մեջ. Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում ազատ արձակել գեներալին

Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում վերանայել գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանավորումը։ «Արցախի պահեստազորի սպաների միությունը խորին վրդովմունք է հայտնում 2020 թվականի հոկտեմբերի 27֊ին  Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին կալանավորելու կապակցությամբ։ Հայտնի է, որ Արցախի համար ծանր ու բարդ ժամանակահատվածում է գեներալ-լեյտենանտ Արզումանյանը  ստանձնել բանակի հրամանատարի պաշտոնը, քանզի նա պատասխանատու զորահրամանատարներից […]

Սամվել Բաբայանի հայտարարությունը

Հետպատերազմյան շրջանում շահադիտական դրդումներով պարբերաբար հրապարակ են նետվում իմ, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ, որի կապակցությամբ անհրաժեշտ եմ գտնում անդրադառնալու մի շարք էական հանգամանքների:   2020թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին, զբաղեցնելով նախագահին կից անվտանգության հարցերով խորհրդակցական մարմնի քարտուղարի պաշտոնը, պատերազմի ողջ ընթացքում կատարել եմ իմ պաշտոնեական լիազորություններից […]

Հայկական ԶՈՒ–ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը:   ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

«Մարդիկ տեսնելով, որ բացի խժռելուց, սեղանապետից այլ բան սպասելն անիմաստ է անցնում են «գրոհի»»

Սենոր Հասրաթյանը ֆեյսբութքյան իր էջում գրում է․ «Պատկերացրեք սեղան` անհրաժեշտ գրեթե բոլոր ճաշատեսակներով:   Պատկերացրեք նաև, որ հավաքվել են մարդիկ, ովքեր ոչ միայն անտեղյակ են, թե ինչպես է պատրաստվել այդ սեղանը, այլև զուրկ են դրանից օգտվելու տարրական մշակույթից… Շարունակեք պատկերացնել, որ սեղանի շուրջ հավաքված մարդկանց միակ հույսը սեղանապետն է, և բոլորը կարծում են, որ նրանից […]

«Սիրտս ցավում է այս ժողովրդի համար» (Մարկ․ 8։2)

Հացի երկրորդ բազմացման ավետարանական դրվագում Քրիստոս ասում է․ «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար» (Մարկ․ 8։2)։ Հենց այս խոսքերին է հետևում հացի բազմացման հրաշքը։ Մարդիկ քաղցած էին, և եթե Քրիստոս արձակեր նրանց, ճանապարհին ուժասպառ կլինեին։ Հենց այդ եղավ առիթը, որ Քրիստոս, բազմացնելով եղած հացն ու ձուկը, կերակրեց նրանց։ «Սիրտս ցավում է»՝ այսպես է Քրիստոս արձագանքում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված