19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Պետք է համախմբենք ողջ հայ ժողովրդի ռեսուրսը, ցույց տանք ուժեղ Հայաստան կերտելու բանաձևը․ «Հայաստանը՝ Նիկոլից հետո»․ Իշխան Սաղաթելյան

«Չհանձնվել, չհուսահատվել, չհուսալքվել․ պայքարը պետք է շարունակել, և վերջ»,- հանրահավաքի ժամանակ գործող իշխանություններին հեռացնելու պայքարը շարունակելու վճռականության մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։ Դիմելով հանրությանը՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսուհետև ավելի մանրամասն ներկայացնելու են պայքարի տեսլականը, ռազմավարությունն ու ծրագրերը։ «Հայաստանը՝ Նիկոլից հետո․ այսինքն, բոլոր ոլորտներում և ուղղություններով պետք է ներկայացնենք մեր […]

«Պարոնայք սպանե՛ր, ախր դուք թշնամուց չեք վախեցել, Նիկոլն ո՞վ է, որ իրենից եք վախենում». Հայկ Մամիջանյան

Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Միքայել Արզումանյանին, Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներին, պատերազմում պարտության մեղքը զինվորի ու հրամանատարի վրա բարդելու՝ գործող իշխանության գործելաոճին։ Դիելով հայ սպաներին՝ Հայկ Մամիջանյանն ասաց․ «Վերջին օրերի ընթացքում մի քանի ձերբակալություններ, քրեական գործեր եղան հայոց բանակի սպաների, Պաշտպանության բանակի սպաների, գեներալների նկատմամբ։ Ես միայն մեկ […]

Քանի նիկոլիզմը կա ՝ մենք պարտվելու ենք. Շարմազանով

«Ես մի բան կարող եմ ասել, որ նախկինը եռատոն է պարգևել, իսկ ներկան՝ պարտված «Էռատո» »,- Արցախում Անկախության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումից հետո «Ա1»+ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա, եթե չլիներ ներկայիս իշխանությունը, ապա չէին լինի ներկայիս խնդիրները՝ Արցախի և Հայաստանի անվտանգության հետ կապված․ «Հոկտեմբերի 19-ին առաջարկ է եղել Ռուսաստանից կանգնեցնել […]

Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և […]

«Սա´ է իրականությունը. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե…». Սերժ Սարգսյան

Ես մշտապես ասել եմ տարիների ընթացքում և հիմա էլ կրկնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը: Երկրորդ՝ եթե Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ունենան ցամաքային սահման, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանա անվտանգության հզոր երաշխիքներ:   Շատ պարզ խնդիր է, և միայն խելակորույս մարդը կարող […]

ԼՂ հակամարտությունը լուծված չէ, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ։   Հայտարարությունում ասված է․ «1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։   Այս քայլն Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։ Հակառակ […]

Մի ժողովուրդ, որ չի ուզում պարտվել, նրան հնարավոր չէ մատնել պարտության. Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի Հանրապետության հռչակման կարևորության, 31-ամյա փորձությունների և զրկանքների, ձեռքբերումների ու կորուստների մասին պաշտոնական և ոչ պաշտոնական բազմաթիվ մեկնաբանություններ են արվելու օրվա առթիվ, հնչելու են դատապարտող և սատարող խոսքեր, հայի կամքից է խոսվելու, միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր են վկայակոչվելու՝ ճիշտ այնպես, ինչպես նախքան 2020 թվականը կամ գուցե՝ աննշան […]

Մենք պիտի շարունակենք մեր պայքարը՝ հանուն արդարության ու Արցախի մեր սիրելի զավակների արդար իրավունքի պաշտպանության. Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Շնորհավորանքի մեջ, մասնավորապես, ասված է.   «Վսեմաշուք Տիար Արայիկ Յարութիւնեան, նախագահ Արցախի Հանրապետութեան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով կ’ողջունենք Ձեզ։   Ողջ հայութեան համար խոր նշանակութիւն ունեցող 2 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված