26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Վիժվածք». Լարված իրավիճակ Ծռերի դատին /տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։ Նշենք, որ նիստը ընթացավ լարված մթնոլորտում։ «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) շահերի պաշտպան  Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սանկցիան վերացնելու մասին: «Կամ սանկցիան վերացրեք, կամ պաշտպանյալիս բերեք դահլիճ թող […]

Սկսվել է Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու կամպանիա

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասում է, որ հետևելով նախագահ Սարգսյանի վերջին հարցազրույցներին, ՀՀԿ-ականների հայտարարություններին՝ գալիս է եզրակացության, որ հաջորդ վարչապետը հենց Սերժ Սարգսյանն է լինելու: «Այդ մարդը գրեթե միշտ եղել է շատ բարձր պաշտոնների և ունեցել է լուրջ լծակներ ու անգամ այն ժամանակ, երբ չի եղել վարչապետ կամ նախագահ, նա եղել է «սուպեր նախարար»: Ժամանակին այդպես […]

Ինչպե՞ս խուսափել բոտուլիզմից /տեսանյութ/

Այսօր  «Հենարան» մամուլի ակումբում   հյուրընկալվել էր   ՀՀ ԱՆ  գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում վերջինս   նշեց ՝ Ամանորին սնունդ գնելիս հարկ է ուշադրություն դարձնել դրա պահպանման ժամկերտին։ «Երբեմն մարդիկ խանութից գնում են ժամկետն անցած սնունդ․ նման դեպքեր շատ են լինում։ Խուսափեք պահածոյացված բանջարեղենից՝ բոտուլիզմից զերծ մնալու համար», –  ասաց բանախոսը։ Մանրամասները՝ տեսանյութում։

«Երևան սիթիում» դանակահարություն կատարած անձի վերաբերյալ տեղեկություն հայտնողները կստանան դրամական պարգևատրում

Ոստիկանությունում շարունակում են ձեռնարկել միջոցառումներ «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում դանակահարություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այնձի վերաբերյալ տեղեկատվություն հայտնողի գաղտնիությունը կերաշխավորվի և նա կստանան դրամական պարգևատրում:   

2018-ը հագեցած է լինելու իրադարձություններով (տեսանյութ)

2018-ը հոբելյանական է մեզ համար, եթե որոշ երկներ տոնելու են պետության հիմնադրման 100-ամյակը, ապա մենք՝ հանրապետության հիմնադրման և պետականության վերականգնման 100-ամյակը. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ առաջին հանրապետության 100-ամյակն է լինելու, և պետությունը բարձր մակարդակով տոնելու է: Մանրամասները՝ տեսանյութում:  

Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած  ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի  Ռաիսա Մկրտչյանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին, Արցախյան  պատերազմի  մասնակիցներ Ապրես Հովհաննիսյանին և Հրանտ Աղաբեկյանին, Հայաստանի Ալ.Սպենդիարյանի  անվան  օպերայի  և  բալետի  ազգային ակադեմիական թատրոնի առաջատար […]

Գեղարքունիքիում ամփոփվել են լավագույն զարդարված համայնքներ մրցույթը

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է  մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ  ստեղծված  «Լավագույն զարդարված քաղաք» և «Լավագույն զարդարված գյուղ» ամանորյա մրցույթի ամփոփման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված էին 11 հոգի, ներկայացնում էին  մարզպետարանի աշխատակազմը, մարզի մշակույթի և արվեստի ոլորտները։ Համաձայն նախապես հայտարարված կարգի, մինչև դեկտեմբերի 26-ը համայնքները մարզպետարան են ներկայացրել  զարդարանքի 20-30 լուսանկարներ և […]

Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել ու կոշտացրել է իր դիրքորոշումը

«Նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում եղան հանդիպումներ, որից հետո Ադրբեջանը տորպեդահարում էր բանակցային գործընթացը, սակայն այս տարի Ժնևում տեղի ունեցավ նախագահների հանդիպումը, որից հետո առաջին անգամ 4 տարվա ընթացքում մենք ունեցանք հնգակողմ հայտարարություն, որտեղ Ադրբեջանը 4 տարվա ընթացքում առաջին անգամ ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում էր նույն մեխանիզմների մասին, որոնք նշված էին Սանկտ […]

Էրդողանը Հորդանանի թագավորի հետ Երուսաղեմի հարցով հեռախոսազրույց է ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հորդանանի թագավոր Աբդուլլահի միջև հեռախոսազրույց է կայացել: Թուրքական «Mynet» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, նշել է, որ հեռախոսազրույցի ժամանակ օրակարգային հարցը եղել է Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը: Հորդանանի թագավորը գոհունակությամբ է ընդունել ՄԱԿ-ի ընդունած բանաձևը Երուսաղեմի վերաբերյալ: Կողմերը սխալ քայլ են որակել ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված