01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձիերի երամակ՝ Լենինգրադյան փողոցում. դեպքի վայր են ժամանել իրավապահներ (ֆոտո)

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր՝ ժամը 06։00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ կա: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Դեպքի վայր են ժամանել ոչ միայն ԱԻՆ-ի ներկայացուցիչներ, այլ նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներ։  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրանի խորհրդարանը Երուսաղեմը միաձայն «Պաղեստինի հավերժական մայրաքաղաք» է ճանաչել

Իրանի խորհրդարանը դեկտեմբերի 27-ին կայացած քվեարկության արդյունքում Երուսաղեմը ճանաչել է «Պաղեստինի հավերժական մայրաքաղաք»: Քվեարկությունն անցկացվել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:

Պայքար մինչև վերջ. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում փորձում է լավատեսության մեսիջներ հղել իր շրջապատին և իրեն այնպես պահել, որ ամեն ինչ դեռ առջևում է: Սրա պատճառն այն է, որ Կարապետյանի կոչով և նրա երաշխավորությամբ Ռուսաստանից ազգությամբ հայ և ռուս անհատներ գումարներ են ներդրել Հայաստանում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող ծրագրերում, և հիմա նա պարտավորություններ ունի այդ մարդկանց նկատմամբ: […]

Դեկտեմբերի 15-21-ը մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-21-ը մայրաքաղաքը ծննդատներում լույս աշխարհ է եկել 433 երեխա՝ 219 տղա, 214 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34153 քաղաքացի:

«Իսլամական պետությունը» փորձե՞լ է մուտք գործել Հայաստան. Առավոտ

Վստահելի աղբյուրից «Առավոտին» հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կող­մից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամ­ներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը: Հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաս­տանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել, […]

Որքան գումար է պետք Հայաստանում գոյատևելու, լավ ապրելու համար. 168 ժամ

Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում գոյատևելու, լավ ապրելու և շատ լավ ապրելու համար։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, աղքատության ցուցանիշից բացի, հրապարակում է նաև աղքատության սուբյեկտիվ գնահատականը։ Այսպես, ԱՎԾ հարցումների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանում 1 շնչի հաշվով՝ գոյատևելու համար անհրաժեշտ է ամսական 120 523 դրամ կամ 251 դոլար, լավ ապրելու համար՝ ամսական 347 234 դրամ կամ 723 […]

Ուշագրավ որոշում. ՀՅԴ-ը նորից կդառնա ընդդիմություն. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է հերթական անգամ իշխանությունից տեղափոխվել ընդդիմություն, և իշխանական կոալիցիայում նրա տեղը կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքը: ՀՅԴ-ին ընդդիմություն ուղարկելու նպատակը այդ կուսակցության ինքնության պահպանումն է: Վերջին տարիներին ՀՅԴ-ն այնքան անդեմ էր դարձել ու նույնականացել ՀՀԿ-ի հետ, որ այլևս դժվար էր մտածել, որ նման կուսակցություն ընդհանրապես գոյություն ունի: Չնայած այս նոր դերը շատ դաշնակցականների […]

Իր հրեշտակներին հրամայել է քեզ համար. Աստվածաշունչը բացահայտում է

1 Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ 2 Ես կասեմ Տիրոջը. Իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ։ 3 Որովհետեւ նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից։ 4  Նա կծածկի քեզ իր փետուրներով, նրա թեւերի տակ ապահով կլինես. Նրա ճշմարտությունը ասպար է եւ զրահ։ 5 Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից. Այն նետից, որ թռչում է ցերեկը։ […]

Վառ երեւակայության արդյունքը․ ամանորյա սեղանի օրիգինալ ձեւավորում /ֆոտոշարք/

Նույնիսկ ամենահասարակ ուտեստները շքեղ եւ օրիգինալ են դառնում՝ գեղեցիկ ձեւավորման արդյունքում։ Ահա թե ինչպես կարող եք զարդարել ձեր ամանորյա սեղանը՝ տանը հեքիաթային մթնոլորտ ձեւավորելով։       

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված