06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բոլորս պարտք ու պարտավորություններ ունենք ձեր նկատմամբ. Վարչապետն այցելել է մարտական հենակետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:  Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի […]

Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում էր

Տարիների փորձառություն անցած երկրապահական ավանդույթ է՝ դեկտեմբերի 31-ին անցկացվում է ԵԿՄ վարչության ընդլայնված տոնական նիստը։ Այս տարին եւս բացառություն չէր։ Հանրապետության բոլոր տարածքների երկրապահները, վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ամփոփեցին տարին։ Ներկայացվեց, որ 2017-ին Երկրապահն արդյունավետ է աշխատել։ Տարին առանձնահատուկ էր նրանով, որ կայացավ ԵԿՄ 11-րդ համագումարը: Տարին անցավ ՀՀ եւ Արցախի […]

Սիրում եմ ամանորյա խառնաշփոթը, երբ մարդկանց մեջ աժիոտաժ է սկսվում. Գորգիսյան (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփում է 2017 թվականը, ներկայացնում սպասելիքները 2018-ից, ինչպես նաև պատմում, թե ինչպես է պատրաստվում անցկացնել Ամանորը:  

Առաջին հյուրի ավանդույթը․ ինչպես են Անգլիայում տոնում Ամանորը

Անգլիայի եւ Ուելսի բնակիչները Սուրբ Ծնունդը համարում են շատ ավելի կարեւոր տոն, քան Նոր տարին։ Սուրբ Ծննդյան տոնը նրանք նշում են եկեղեցում, բայց հանդիսության ամենահաճելի պահ բոլորն էլ, անշուշտ, համարում են դեկտեմբերի 25-ի տոնական ճաշկերույթը, երբ հավաքվում է ողջ ընտանիքը։ Տոնական սեղանի սպասքը, սփռոցը, անձեռոցիկները հաճախ զարդարված են Սուրբ Ծննդյան խորհրդանիշերով, իսկ յուրաքանչյուր ափսեի մոտ […]

Ինչպես խուսափել հետտոնական առողջական խնդիրներից․ օգտակար խորհուրդներ

Ձնառատ, ցրտաշունչ և մռայլ՝ այսպես կարելի է բնորոշել հատկապես այս ձմեռը: Հետտոնական իրարանցումից հետո մարդիկ փորձում են փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, տարվա եղանակն էլ նպաստում է պասիվ կենսակերպին: Ցուրտ եղանակը, նույնիսկ այն մարդկանց պարագայում, ովքեր սովորություն ունեն ոտքով քայլելու, քիչ ցանկություն է թողնում: Արդյունքում, տոնական տարատեսակ խորտիկների չարաշահումից, արձակուրդների պատճառով տանը երկար մնալուց հետո մենք […]

Երբ միասին ենք, մեզ հաղթել հնարավոր չէ․ Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ   Հայոց բանակի սիրելի զինծառայողներ` գեներալներ, սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ, զինվորներ, Վաղը մենք դիմավորելու ենք նոր` 2018 թվականը։ Ամանորյա օրերին միշտ վերլուծելում ես անցնող տարին, վերհիշում նվաճումներդ և ձախողումներդ, հայացք նետում ապագային։  Անցնող տարում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, արտերկրում` խաղաղապահ առաքելություններում, պլանային միջոցառումներ կատարելիս և […]

Թալինի դպրոցում ռումբ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11:45-ին ահազնագ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թիվ 2 դպրոցում հայտնաբերվել է ռումբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Կանայք պետք է փակեն ուսերը․ սովորույթներ ու հավատալիքներ՝ Ամանորի գիշերվա հետ կապված

Տարբեր ազգերն ունեն տարբեր սովորույթներ ու հավատալիքներ՝ կապված Նոր տարվա գիշերվա հետ։ Ու չնայած սրանք հիմնականում սնահավատություններ են, սակայն ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։ Ամանորից առաջ անհրաժեշտ է տանն իդեալական մաքրություն հաստատել, լավ փայլեցնել տան ապակիներն ու հայելիները, դեն նետել բոլոր ճաքած ու հին իրերն ու սպասքը, որպեսզի անհաջողությունները մնան նախորդ տարում։ Որքան երկար մնա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված