25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Քաղաքական գրիպից՝ մինչև իսկական գրիպ

Խորհրդարանի այս ամբիոնից սովորաբար խոսում ենք քաղաքական գրիպների սրացման մասին, ես այսօր անդրադառնալու եմ գրիպ հիվանդությանն ու հանրային առողջապահության դերի կարևորմանը։ Բժշկի իմ մասնագիտության շնորհիվ առողջապահական խնդիրները միշտ ուշադրությանս կենտրոնում են, և առանձնահատուկ հետևողականությամբ փորձում եմ արձագանքել դրանց, եթե կարիք կա, խնդիրների մասին տեղեկացնել հանրությանը կամ պատկան մարմիններին, լուծման ճանապարհներ առաջարկել։ Տարեսկզբից շրջանառվում են գրիպի […]

Չավուշօղլուն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ԱՄՆ-ի որոշումը՝ Սիրիայի քրդական ուժերից նոր զորախումբ ստեղծելու մասին:  Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի դաշնակցային ուժերի անունից նման որոշում կայացնել: Ըստ նրա` այդ որոշմամբ տարածաշրջանում «քաոս կստեղծվի»: «ԱՄՆ-ն պետք է հստակեցնի՝ ում կողմից է ինքը, դաշնակիցների՞, թե՞  ահաբեկիչների: […]

Պրեմիերա. Արծվիկի հայալեզու երգն ու հուզիչ հոլովակը

Երգչուհի Արծվիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «Մնա դու»: Խոսքերի հեղինակը Սոսե Խանիկյանն է, իսկ երաժշտությունը գրել է Արծվիկը: Դատելով երգչուհու Instagram-ի գրառումից՝ ներկայացված տեսահոլովակը պաշտոնական չէ, սակայն այն արդեն հասցրել է հուզել նրա երկրպագուներին:

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ

Սույն թվականի հունվարի 13-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի  հարևանությամբ, մոտավորապես 17:30-ին հրդեհ է բռնկվել: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են Շամախյան տեղամաս մասնաճյուղի անտառապահները և ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ: Կրակն արագ տեղայնացվել է և մարվել մոտավորապես 18:20-ին: Կրակն ընդգրկել է 800 […]

Տնտեսական պատասխանատուն` համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիայի առաջնային օղակ. Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր հանդիպել  է  ՀՀ մարզերի  խոշորացված ու խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով  պատասխանատուների հետ:  Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև  Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, նախարարության հետ համագործակցող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետեր, զարգացման ծրագրերի  […]

Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու

Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության  են արժանանում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Քաղաքի հնագույն Թափուջաք թաղամասում գտնվող եկեղեցին բյուզանդական ժամանակաշրջանից մնացած բազիլիկ եկեղեցու օրինակ է համարվում: Ըստ աղբյուրի՝ ստույգ տեղեկություն, թե որ թվականին է կառուցվել եկեղեցին, չկա. այն թվագրվում է […]

Որքան արժե ռուբլին՝ այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 16-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է միջինը 481.40 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ միջինը 484.96 փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է միջինը 586.62 դրամ փոխարժեքով, իսկ վաճառվում՝ միջինը 595.18 դրամով։ Ռուսական ռուբլին գնվում է միջինը 8.47 փոխարժեքով, վաճառվում` միջինը 8.67 դրամով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված