08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախօրեին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել: Ժամը 16։00-ի սահմանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Վիրավորվածը պայմանագրային զինծառայող  30-ամյա Ադիբեկ Միկոյանն է, ով տեղափոխվել է Երեւան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Պետք է գտնել ոսկե միջինը

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վաևրչապետ Կարեն Կարապետյանը ճանապարհաշինության ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ հանձնարարական տվեց: Վարչապետը նշեց, որ ներկայումս այս ոլորտում գնումների գործընթացը առանց նախաորակավորման փուլի է լինում, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության աշխատանքները խնդիրներ են առաջացնում: Ըստ նրա՝ ռիսկը նվազագույնի հասնելու նպատակով գնումների գործընթացում այս ինստիտուտն է կիրառվում միջազգային փորձում: Սրանից ելնելով՝ Կարեն Կարապետյանը […]

Առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողը դիմել է ծայրահեղ քայլի. դիմում է նախարարին /տեսանյութ/

29 ամյա Դավիթ Հակոբյանի մարմնի ձախ հատվածը արդեն 6 տարի կաթվածահար է: Խաղաղապահ ուժերի նախկին զիծառայող Դավիթը պնդում է, որ այդ վիճակին է հասել է բժշկի մեղքով: «Ինձ սխալ վիրահատություն են արել ու մեկ ամսից ավել կոմայի մեջ եմ եղել: Առաջին կարգի հաշմանդամ եմ հիմա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը: Դավիթ Հակոբյանի խոսքով` Պաշտպանության […]

«Հիմա բիզնեսմենը ո՞նց պլանավորի, եթե անընդհատ փոխվում է»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին անհանգստացնում է, որ գործարարներին առնչվող օրենքներում, այդ թվում և «Հարկային օրենսգրքում» արդեն որերորդ անգամ փոփոխություններ են կատարվում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց.  «Բիզնեսի, տնտեսվարողների համար մի երկարատև ժամանակ խաղի հստակ կանոններ պիտի սահմանվեն, այսինքն՝ այնպիսի կանոններ, որոնք չեն փոխվելու, և քանի որ բիզնեսմենը  ծրագրում է  իր իր […]

Լեւոն Յոլյանը ուզում է կրկին նախարար դառնալ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը ցանկություն ունի ապրիլին կրկին վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին: Յոլյանի այս ցանկությունը բացատրվում է ՎՊ լիազորությունների էական կրճատմամբ: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՎՊ պալատի փոխարեն կգործի Հաշվեքննիչ պալատը, որն իր ունեցած ազդեցությամբ եւ լիազորություններով էականորեն զիջելու է գործող կառույցին: Այդ իսկ պատճառով Յոլյանն […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:    Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:    Գորիս – […]

Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալու մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ ապրիլին ընդամենը 2,5 ամիս է մնացել, եւ հենց ապրիլին է տեղի ունենալու նոր կառավարության ձեւավորումը, որոշ մարդիկ փորձում են իրենց համար տեղ ապահովել այդ կառավարության կազմում, իսկ որոշներն էլ ձգտում են չկորցնել այն, ինչ ունեն այս պահին: Նախկին նախարար եւ ներկայիս պատգամավոր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երազում է […]

Եթե Բաքուն հետեւի համանախագահների կոչերին, հնարավոր կլինի հունի մեջ դնել կարգավորման գործընթացը. Նալբանդյան

Հունվարի 17-ին Կրակով ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար և ընդգծեց, որ ինչպես միշտ հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնկացում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված