Բամբասանքներից խնայեցեք ձեր լեզուն
Բամբասանքներից խնայեցե’ք ձեր լեզուն, որովհետև գաղտնի շշնջյունը զուր չի անցնի, և ստախոս բերանը կսպանի հոգին: Իմաստություն Սողոմոնի, 1:11
Բամբասանքներից խնայեցե’ք ձեր լեզուն, որովհետև գաղտնի շշնջյունը զուր չի անցնի, և ստախոս բերանը կսպանի հոգին: Իմաստություն Սողոմոնի, 1:11
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Դրանք տեղի կունենան 2018 թվականի ապրիլի 11-ին, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հարկ է նշել, որ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին և իշխող «ԵՆԻ Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին Ի. Ալիևն է։ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգված է ապահովել ընտրությունների անցկացումը՝ […]
«Ազգային գաղափարախոսությանը դավանաբանության մեջ դրել է Գարեգին Նժդեհը: Ես ձերբակալված եմ եղել այն բանտում, որտեղ եղել է Նժդեհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժան Հովհաննիսյանը՝ խոսելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի ու ԽՍՀՄ-ից անջատվելու մասին: Նա նշեց, որ բոլոր տեսակի ըմբոստությունները փառաբանվելու են, քանի որ դրանք են բերել անկախության: Ըստ բանաստեղծի՝ ձեռքբերումները շատ էին, բայց […]
«Լուրջ առարկություններ կան օրինագծում տեղ գտած մի շարք դրույթների հետ»,-այսօր՝ փետրվարի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքին,հայտարարեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Աշոտ Մելիքյանի խոսքով՝ նախագիծը մեկտեղել է 7 տարվա բոլոր փոփոխություններն ու լրացումները՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ.« ՀՀ-ն արդեն տարիուկես է անցել է թվային հեռարձակման, բայց […]
«Հայաստանում կա մոտ 300 հազար տրանսպորտային միջոց, որոնք շահագործվում են գազային վառելիքով; Այս ցուցանիշով Հայաստանը առաջին տեղն է գրավում ամբողջ աշխարհում»,-այսօր՝ փետրվարի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման եւ սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը: Տիգրանյանը նշեց, որ նաև սա է պատճառը, որ Հայաստանում հանրային տրանսպորտի սակագները […]
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Փետրվարի 3-ին սիրիական Իդլիբ նահանգի օդային տարածքում Անկարայի կողմից հովանավորվող “Ջեյշ ալ-Նասր” ահաբեկչական կազմակերպության զինյալները խոցեցին ռուսական Су-25СМ ռազմական ինքնաթիռը,իսկ ողջ մնացած օդաչուին էլ սպանեցին…Ավելորդ է հիշեցնել,որ թուրքերի կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունները շատ քիչ են սեփական նախաձեռնությամբ որևէ բան կատարում,իսկ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռ խոցելու համար պարտադիր պետք […]
Իսրայելում թեժանում են կրքերը երկրի հրեա և արաբ ներքաղաքական ճամբարների միջև՝ կապված Իսրայել պետության բնույթը սահմանող օրենսդրական հիմքերի ամրագրման հետ։ Արաբական քաղաքական թևը մտադիր է Քնեսեթ ներկայացնել «Ժողովրդավարական, բազմամշակութային և իրավահավասար Իսրայել պետության» մասին հիմնական օրենքը։ Սույն օրենքը նախատեսում է չեղարկել Իսրայել պետության հրեական բնույթի բոլոր ատրիբուտները, հրեական սիմվոլները։ Ի հակադրություն վերջինիս, երկրի հրեական քաղաքական […]
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում սեփականատերը նպաստում է պարուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն։ Փետրվարի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել պոռնկությամբ […]
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ ղարաբաղյան շարժման հիմնական ձեռքբերումն այդ վիճակն էր, որ թույլ տվեց հաղթահարել եղած խնդիրները, երկրաշարժի հետևանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Ամենամեծ հարստությունը, ամենակարևորը հայ մարդն էր, որ տեսանք, որ ռեալ երևույթ էր, մենք ձեռք բերեցինք ուղու պատկերացումը, թե ինչ ուղիով պետք է գնա մարդը, մենք ձեռք […]
























