01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վարդգես Գասպարին դիմեց «Ելքին» ու իշխանություններին

«Խորապես ցավում եմ, զղջում եմ, որ ձեր հարազատների, ձեր երեխաների փոխարեն չգնդահարվեցինք մենք՝ շարժման առավել երկարատև հատվածի մասնակիցներս»,-այսօր «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա նշեց, որ այսօր կանգնած ենք այս դաժան սպանության առջև:  Դիմելով «Ելքին»՝ նա հուշեց, որ իշխանությունները «մարտի 1-ից» առաջ էլ, հետո էլ տիրապետում են հարցերը զենքով […]

«Պայթունավտանգ» իրավիճակ Սեֆիլյանի դատին/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց: Եգորյանը նշեց, որ դատարանը պետք է թույլատրի Ժիրայր […]

Սա բավարար հիմք չէ՞ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար

«Ռորեբրտ Քոչարյանն ամեն ինչի մասին պատմելով՝ խոսում էր առաջին դեմքով»,-այսօր «Մարտի 1-2 իրադարձությունների» վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ակտիվիստ Վարդգես Գասպարին: «Խոսում էր այնպես, ինչպես ինքն է ականատես եղել, այսինքն՝ ինքն է տեսել, ոչ թե իրեն պատմել են»,-նշեց նա: Գասպարին հարցրեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին, թե արդյոք սա […]

Պարզաբանում են

Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը: Հստակեցվել է, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը, […]

Նախկին քննիչը պաշտոնեական կեղծիքներ է կատարել

Պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Հովհաննիսյանը, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական […]

Դավիթ Լոքյանը՝ «Քարերի սիմֆոնիա»-ի առջև ընթացող շինարարության մասին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝ Գառնիի համայնքապետը «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարություն իրականացնելու թույլտվություն չի տվել։  Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի առջև շինարարություն է իրականացնում Գառնի գյուղի բնակիչներից մեկի մասնավոր ընկերությունը: Նախատեսվում է այնտեղ տեղադրել շարժական տաղավարներ: «Եթե  ժամանակավոր  փայտյա կառույցն ապօրինի է, մենք […]

Ինչ են քննարկել պատգամավորներն ու Արմեն Սարգսյանը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում էր ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունների հետ: Քիչ առաջ ավարտվեց հանդիպումը: Արմեն Սարգսյանը հեռացավ առանց լրագրողների հետ զրուցելու:  Հանդիպման մանրամասները ներկայացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթում, և նրա պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ համընկնում են իրենց պատկերացումներին […]

18-ամյա Արտակ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Գինեվետ գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Արտակ Հրաչի Ներսիսյանը, որը փետրվարի 20-ին, ժամը 14-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Արտակ Ներսիսյանը տառապում է մտավոր հետամնացությամբ: Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, շիկահեր: Հագին եղել են զինվորական բաճկոն, ջինսե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված