15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել 11-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 6, խարդախության 5, յուրացման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում […]

Թուրքիայում հազարավոր մարդիկ լքել են ազգայնական կուսակցության շարքերը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) անդամների թիվը կտրուկ նվազել է։  Վերջին 4,5 ամսվա  կուսակցության շարքերը լքել է  14 հազար 341 անդամ։ Քաղաքական կուսակցությունների անդամների և գործունեության վերահսկողությամբ զբաղվող հանրապետական դատախազության հրապարակած տվյալների համաձայն «ԱՇԿ»-ն 2017թ. հոկտեմբերի 5-ի դրությամբ ունեցել է 498 հազար 915 անդամ, մինչդեռ ներկայումս այդ թիվը նվազել է 484 հազար 574-ի։ Կուսակցության անդամների արտահոսքը հիմնականում պայմանավորվում է  նրանց՝«ԱՇԿ» […]

Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ

 2018թ. փետրվարի 20-ին Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ Գ. Ստեփանյանը ոստիկանության Արարատի բաժին հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ 2018թ. hունվարի 22-ին ”Արդշինբանկ” ՓԲԸ-ի Վեդի քաղաքի մասնաճյուղում իր անվամբ գրավադրվել է Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժի կողմից իրեն տրված 224 գրամ ոսկու ձուլակտորներ, որոնց դիմաց տրված 5029 ԱՄՆ դոլարը բանկից ստացել է […]

Ավտովթար Վանաձորում

Փետրվարի 24-ին, ժամը 08:50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Մհեր Մկրտչյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի 09 UL 265 (վարորդ՝ 1958 […]

Լոռու մարզում հայտնաբերվել է ВАЗ մակնիշի վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի սառած դին. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին Սպիտակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Շիրակամուտ-Լեռնավան գյուղերի գյուղամիջյան ավտոճանապարհի ոլորաններ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ոստիկանները ձորակում հայտնաբերել են ВАЗ 21099 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան, որը […]

Ունեցել եմ իմ սխալները, իմ թերություններն, ինչպես ամեն մի մարդ. Բաղդասարյան

«ՕԵԿ-ը քսանմեկ տարի շարունակ ունի իր ուրույն դերը, որի առաջ պետք է խոնարհվել»,-այսօր կուսակցության համագումարին հայտարարեց կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Նա ընդգծեց, որ ՕԵԿ-ն այսօր սկսում է նոր ճանապարհ՝ հասարակությանը դուրս բերելու ստեղծված դժվար վիճակից: «Մեծ ցավ եմ ապրում, իմ մերձավորները հեռանում են հայրենիքից: Դա մեր ցավն է: Ես ուզում եմ իրապես օրինաց […]

Բնատուր տաղանդի տեր ևս մեկ պատանի՝ Գյումրու տնակային ավանից (ֆոտո, տեսանյութ)

Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալի պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները: Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացնում ենք բնատուր տաղանդի տեր ևս մեկ, նույնպես 14-ամյա պատանու մասին պատմող տեսանյութ: Գյումրու ամենամեծ, քաղաքի ծայրամասային […]

Փետրվարի 26–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի   26–ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի   ադրբեջանագետ  Աշոտ  Մովսիսյանը: ԹԵՄԱ   փետրվարի 26-ին լրանում է  սումգայիթյան ողբերգության 30-րդ տարին.  ինչո՞ւ դա տեղի ունեցավ և ինչո՞ւ  ընտրվեց  Սումգայիթ քաղաքը:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված