16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ունեցել եմ իմ սխալները, իմ թերություններն, ինչպես ամեն մի մարդ. Բաղդասարյան

«ՕԵԿ-ը քսանմեկ տարի շարունակ ունի իր ուրույն դերը, որի առաջ պետք է խոնարհվել»,-այսօր կուսակցության համագումարին հայտարարեց կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Նա ընդգծեց, որ ՕԵԿ-ն այսօր սկսում է նոր ճանապարհ՝ հասարակությանը դուրս բերելու ստեղծված դժվար վիճակից: «Մեծ ցավ եմ ապրում, իմ մերձավորները հեռանում են հայրենիքից: Դա մեր ցավն է: Ես ուզում եմ իրապես օրինաց երկրում ապրել և պայքարելու եմ, որ Հայաստանում անարդար շեշտադրումները պակասեն»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Կուսակցության վերընտրված նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ հավելեց՝ ունեցել են սխալներ, սակայն դրանք ճակատագրական չեն եղել: «Սիրեն ինձ, թե չսիրեն,  հարգեն, թե չհարգեն, ես իմ երկրի 21 տարվա պատմության կրողներից մեկն եմ եղել, ունեցել եմ իմ սխալները, իմ թերություններն, ինչպես ամեն մի մարդ, բայց ես իմ կյանքում երբեք ոչինչ չեմ արել, որի համար կարող եմ գլուխ կախել կամ ոչ մեկի տունը չեմ քանդել, բազմաթիվ օջախներ շենացրել եմ: Որպես մարդ՝ ունեցել ենք մեր սխալներն, իհարկե»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ