02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Սուտ եք ասում, ա՛յ եսիմ ով. «Իգլա»-ի գործով ամբաստանյալը դուրս եկավ ափերից/տեսանյութ/

«Սաղ կյանքս վախեցել եմ գերի ընկնելուց: 20 տարի ծառայել եմ ու 10 տարի ապրել եմ Սիբիրում` վախեցել եմ գերի ընկնելուց, բայց էս մեղադրողը ինձ զրպարտում է ու սուտ է ասում: Տրուբան էլ է սարքում էս եսիմ ովը»,-այսօր` փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող «Իգլա»-ի գործով դատաքննության ժամանակ, իր վերջին խոսքում նշեց գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը: […]

Հայաստանը և ՌԴ-ն կհամագործակցեն շինարարության ոլորտում

Ռուսաստանի շինարարության նախարարության և Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի միջև ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ստորագրվել է շինարարության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր: Փաստաթուղթն ստորագրել են Ռուսաստանի շինարարության փոխնախարար Խամիտ Մավլիարովը և ՀՀ քաղաքաշինության պետակա կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանը: 2018-2019թթ. նախատեսվող երկկողմ համագործակցության շրջանակում, որը նախապես հավանության էր արժանացել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի և Ռուսաստանի […]

Մարտի 1-ից կմեկնարկեն Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում կազմվել է 7 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը ինչպես ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի կանխարգելման, այնպես էլ, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, շինհրապարակներից դուրս եկող մեքենաների […]

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային խոշոր մրցաշարում

Կիևում ավարտված ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում մեր հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 6 մեդալ: 97 կգ քաշային կարգի եզրափակչում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հաղթելով Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին, դարձել է մրցաշարի հաղթող: Իսկ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանն ուԱրթուր Շահինյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Թարգեք էս ցիրկը. Բաբայանի վերջին խոսքը/տեսանյութ/

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին շարունակվեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի և գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի բողոքըների քննությունը: Սամվել Բաբայանը հանդես եկավ վերջին խոսքով: «Սա սարքած գործ է, շինծու, որը փորձում են իրականացնել ու փաթաթել իմ վրա: Ես ատյան-ատյան գնալու […]

Ինչպիսին կլինեն հայ-ռուսական հարաբերությունները Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո

Առաջին  հայացքից  հարցադրումը  կարող  է  տարակուսանք  առաջացնել: Նախ,  ինչո՞ւ է  շեշտը  դրվում  միայն  ռուսական  ընտրությունների  գործոնի  վրա,  չէ՞  որ  ապրիլին փոխվելու  է  նաեւ  Հայաստանի  կառավարման  համակարգը,  եւ  երկրորդ, մի՞ թե  պարզ  չէ,  որ  ռուսաստանյան ընտրություններում  ամեն  ինչ  կանխորոշված է:    Մենք այս  խնդրին  մոտենում  ենք  փորձագիտական  տեսանկյունից եւ փորձելու  ենք  հաշվի չառնել բոլոր  ձեւական ու հուզական  […]

Սառնամանիքներ Հռոմում․ դպրոցները փակվել են, փողոցները դատարկ են /ֆոտո/

Հռոմի բնակիչներն այս առավոտ արթնացել են ձյան տակ թաղված քաղաքում։ Անակնկալ ձյունը եւ սառնամանիքը քաղաքը կաթվածահար են արել, մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ, ուսումնական հաստատությունները փակվել են։      Ձյան բարձրությունը 5 սմ է, եղանակը զրոյից ցածր է, ինչը Հռոմի համար իսկական սառնամանիք է։ Ձյունը Հռոմի համար չափազանց հազվադեպ երեւույթ է։  

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը որոշել է հաշվեհարդար տեսնել մեզ հետ ու գործից ազատել. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը որոշել է հաշվեհարդար տեսնել մեզ հետ՝գործից ազատել եւ իր կողմից գրեթե ամբողջությամբ վերահսկվող գիտխորհրդով որոշում է ընդունել էթիկայի 5 հոգանոց հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել մեր՝ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի՝ ՇՊՀ-ն վարկաբեկող փաստերը: Այս մասին Facebook-իիր էջում գրել է Շիրակի պետհամալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա, մասնավորապես, գրել է «Այո՛, […]

Մաքսային մուտքերը 20%-ով աճել են անգամ սահմանին ԱԱՀ չգանձելու պայմաններում

2017թ.-ին մաքսային ոլորտում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած բարեփոխումներն ազդել են բիզնեսի գործունեության բարելավման վրա, ինչը կարելի է տեսնել նաև մուտքերի ցուցանիշում: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը՝ նշելով, որ 2017թ.-ին պետական բյուջեի մաքսային մուտքերը կազմել են 318,3 մլրդ դրամ, ինչը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված