01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Համայնք առ համայնք ուսումնասիրեք ծախսերը և հասկացեք՝ ինչու են աճում. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Տավուշի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111000 հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել […]

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակվել է՝ ի նշան բողոքի

Քրիստոնեության սրբագույն կոթողներից մեկը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակել է դռները՝ ի նշան բողոքի։ Եկեղեցու երեք՝ Հայ Առաքելական Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու և Հույն Օրթոդոքս եկեղեցու առաջնորդները այսպիսով բողոքում են Իսրայելի Կնեսետի օրակարգում ընդգրկված մի օրենքի նախագծի դեմ, որով նախատեսվում է, որ Իսրայելի կառավարությունը կարող է կոնֆիսկացնել եկեղեցապատկան հողերը։ Սուրեն Սարգսյանի Ֆեյսբուքի էջից

«Դեղորայքի բիզնեսը կտուժի» /տեսանյութ/

Ըստ «Դեղերի մասին» օրենքի կարգավորումների՝ մարտի մեկից նախատեսվում է դեղերը վաճառվել միայն դեղատոմսերով, Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով այս թեմային՝ «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Ռուբեն Հայթյանն ասաց՝ այսօր մեր հասարակությունը պատրաստ չէ դրան։ Ըստ բանախոսի՝ դեղերը դեղատոմսով վաճառելու մասին Կառավարության որոշումը միջազգային կառույցների ճնշումների արդյունք է համարում. «Առողջապահական, կրթական համակարգերի հանդեպ վստահություն չկա։ Թող […]

Մոսկվայից զիջումներ կորզելը Բաքվի համար կարող է դառնալ տեխնիկայի հարց

Ինչպիսին  կլինեն  հայ-ռուսական  հարաբերությունները  Ռուսաստանի  նախագահական  ընտրություններից  հետո Առաջին  հայացքից  հարցադրումը  կարող  է  տարակուսանք  առաջացնել: Նախ,  ինչո՞ւ է  շեշտը  դրվում  միայն  ռուսական  ընտրությունների  գործոնի  վրա,  չէ՞  որ  ապրիլին փոխվելու  է  նաեւ  Հայաստանի  կառավարման  համակարգը,  եւ  երկրորդ, մի՞ թե  պարզ  չէ,  որ  ռուսաստանյան ընտրություններում  ամեն  ինչ  կանխորոշված է:    Մենք այս  խնդրին  մոտենում  ենք  փորձագիտական  տեսանկյունից եւ […]

«Իգլա»-ի գործով ամբաստանյալը դատարանում վատացավ

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին շարունակվող  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ վատացավ գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ինքնազգացողությունը: Գաբրիելյանը այդ մասին հայտարարեց, երբ մեղադրող Արամ Արամյանը սկսեց ելույթ ունենալ: «Թողեք դուրս գամ, վատ եմ: Սրա երեսը […]

Կտաքանա

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երկրաշարժ Վայոց ձորի մարզում՝ Ելփին գյուղից 8 կմ հարավ

Սույն թվականի փետրվարի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 25-ին ժամը 13:02-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.730 և արևմտյան երկայնության 45.110 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի, Ելփին գյուղից 8 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը […]

Հայաստանի բասկետբոլի հավաքականը վստահ հաղթանակ տարավ

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլի Բ ենթախմբում Հայաստանի ընտրանին ԿԱ ՊԵԿ մարզադահլիճում ուժերը չափեց Ալբանիայի հավաքականի հետ:  Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց ընդհանուր 84:65 հաշվով:

Ի՞նչ հիմքով է դատապարտվել Սամվել Բաբայանը

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է  Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված