03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ալավերդու ԲԿ-ի մոտ քարաթափում է տեղի ունեցել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 11:18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևանյան խճուղու սկզբնամասի հարակից լանջից: Փրկարարները մաքրել են ավտոճանապարհը քարաբեկորներից (մոտ 0.5 խմ):

«Իշխանափոխվում են արտագաղթելով»

Արտագաղթում են հասարակության երիտասարդ, գործարար, մանր ու միջին բիզնես հիմնելու պոտենցիալ ունեցող անձիք: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Հասարակության մեջ գերիշխում է արտագաղթողի հոգեբանությունը, և սխալ է ասել, թե հասարակությունը ոչ մի կերպ չի պայքարում: Նրանց մեծ մասն արդեն ցանկություն ունի Հայաստանից հեռանալու, ինչը ցույց են տալիս […]

Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Վաշինգտոնում քննարկել են սիրիական հարցը

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ստեղծված կոմիտեների հանդիպումները մեկնարկել են։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը տեղեկացրել է, որ երկու կողմերի առաջին հանդիպման օրակարգում մի շարք այլ արդի խնդիրներից բացի տեղ է գտել նաև Սիրիայի և մասնավորապես Աֆրինի հարցը։ Նոյերթը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երեք տեխնիկական կոմիտե է կազմվել։ Դրանցից մեկը՝ […]

Երկու զինծառայող քույրերը միշտ պատրաստ են. ինչը կապեց նրանց բանակին

Տավուշի մարզի N զորամասի զինծառայողներ Գայանեն և Գարունը նշում են, որ կանաց և գեղեցկության տոնի` մարտի 8-ի առիթով բազմաթիվ շնորհավորանքներ են ստացել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Գարուն Խաչիկյանը անկեղծացավ .«Առաջինը քույրս դարձավ զինծառայող: Գայանեի ամուսինը` պայմանագրային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանն է, ով  2014թվականի օգոստոսի 28-ինականի պայթյունի հետևանքով կորցրեց ոտքը: Քույրս միշտ ամուսնու կողքին էր […]

Սոբչակն ու Պուտինն ինչքան տարբեր են, այնքան էլ նման

Առաջիկա օրերին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Պետության ղեկավարի ամենահայտնի թեկնածուն Վլադիմիր Պուտինն է, ամենանորը՝ Քսենյա Սոբչակը: Մի քանի զուգահեռներ և համեմատականներ անցկացնենք այս երկու թեկնածուների միջև: Իրականում նրանք շատ տարբեր են, միաժամանակ շատ նման են մի հարցում: Նրանք իրենց կյանքում և կարիերայում շատ բաների են պարտական 1989թ-ի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններին: Եթե […]

Ժողովուրդ ջան, այս ցրտից ու անձրևից հեչ չընկճվեք. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, այս ցրտից ու անձրևից հեչ չընկճվեք)), մեզ սպասվում է տաք և արևառատ շաբաթ-կիրակի»:

Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ. Մոգերինի

Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այս օրերին Երեւանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մոգերինին ուրախությամբ արձանագրել է, որ այս անգամ խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի այս հատվածում՝ Հայաստանում։ Ընդգծելով, որ նախորդ տարվա […]

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Բեռլին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ ներկա գտնվելու Բեռլինում մարտի 10-28-ը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Որպես մրցաշարի պատվավոր հյուր` Հայաստանի Նախագահը մարտի 10-ին կկատարի խաղի խորհրդանշական առաջին քայլը: Բեռլինյան մրցաշարին կմասնակցի ութ ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի […]

Վրաստանի վարչապետը կայցելի Բաքու

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Ադրբեջան։ Նշվում է, որ այցը տեղի կունենա մարտի 11-ին: Հաղորդվում է, որ Կվիրիկաշվիլին մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում կքննարկվեն Վրաստանի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող համատեղ նախագծերը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և այլ թեմաներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված