Վաղը Հայաստանը կմիանա «Մոլորակի ժամը» բնապահպանական միջոցառմանը
Մարտի 24-ին, ժամը 20։30-21։30 Հայաստանն արդեն 10-րդ անգամ կմիանա «Մոլորակի ժամը» բնապահպանական միջոցառմանը՝ մեկ ժամով անջատելով մայրաքաղաքի և հանրապետության այլ քաղաքների գլխավոր փողոցների լուսավորությունը։ Այս համաշխարհային հանրային իրազեկման արշավի նպատակն է հասարակությանը, գործարար աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։ Միջոցառման այս տարվա գլխավոր […]





































