07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Պատմական այցի «կլոր» ծախսերը. ՀԺ

«Մարտի սկզբին Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի հայ պատգամավորներն աշխատանքային այցով մեկնեցին ԱՄՆ-ն: Այցը որակվեց պատմական: Աշխատանքային խումբը գլխավորում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հավհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին՝ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Խոջայանը: […]

Արագածոտնում եւ Շիրակում 20-ից ավելի մեքենաներ են արգելափակվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 03:50-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատարն արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «SCANIA» մակնիշի AI 323 AA պետհամարանիշի (վարորդ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արկադի Ֆռուիդե) բեռնատարը:  Մարտի 31-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ […]

Ալիևը սպասում է Պուտինի «դաբրոյին». Ժամանակ

«Խորհրդանշական էր, որ Իրանի նախագահի՝ Բաքու այցին զուգահեռ Անկարա էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը՝ այնտեղ հանդիպելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Իրանի նախագահը Բաքվում բավականին հստակ մեսիջ էր հղել, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Իրանը պարբերաբար Ադրբեջանին զգուշացնում է, որ դժգոհ կլինի Իրանի հյուսիսային սահմանին ռազմական լայնածավալ էսկալացիայի […]

Սերժ Սարգսյանին դեմ չի գնա. Ժողովուրդ

«ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Ազատության հրապարակ չեն գնա եւ չեն միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»: «Բովանդակային օրակարգ չի ձեւավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձեւավորվել է Սահմանադրության […]

Գյուղապետերի ձերբակալությունները շարունակվելու են. Ժողովուրդ

«Հայաստանում նախկին ու ներկա գյուղապետերի նկատմամբ իրավապահները «որս են սկսել»: Ինչպես հայտնի է` օրերս ձերբակալվել էին Շիրակի մարզի Իսահակյան և Մեղրաշատ գյուղերի նախկին գյուղապետերը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և գումարի յուրացման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ձերբակալվել են նաև Լոռու մարզի Ձյունաշող և Միխայլովկա գյուղերի գյուղապետերը՝ կրկին նույն մեղադրանքով: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ձերբակալությունների այս շարքը […]

ՀՅԴ-ի տունը կռիվ է ընկել. Ժամանակ

«Դաշնակությունում հերթական կառավարության կազմավորումից առաջ կռիվ է: ՀՅԴ վերնախավն ուզում է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ուղարկել Լոռու մարզպետ, բայց նա չի ուզում, սիրտը նախարարի պաշտոնից չի կտրվում: Նախարարական պորտֆել է ուզում նաեւ նախկինում նախարար աշխատած եւ այդ պաշտոնի արժեքը խորապես գիտակցող Աղվան Վարդանյանը: Նա էլ «Տաշիր» ընկերությունների  խմբի համասեփականատեր Կարեն Կարապետյանի միջոցով […]

Աֆրինի խաղաղ բնակչության զոհերի մասին քրդական կողմի տվյալները

Քրդական մի շարք կառույցներ հանդիսացող «Աֆրին շրջանի առողջապահական» խորհուրդը,  «Ռոժավայի մարդու իրավունքների պաշտպանության» միությունը հերքել են Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղի այն հայտարարությունը, թե «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ընթացքում Աֆրինի խաղաղ բնակչությունից զոհեր չեն եղել: Բոզդաղը բառացիորեն ասել էր. «Աֆրինի բնակիչներից գեթ մեկի քթից արյուն չի եկել»։ Ըստ վերոնշյալ քրդական կառույցների տվյալների՝ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության […]

Սովորենք մեր հավատքն ու չխաբվենք սուտ բաներից

Հիմա էլ սրբապատկերներ են տարածում թէ, «հաջողություն է բերում»: Ժողովուրդ ջան սրբապատկերը հաջողություն չի բերում, այլ Աստուծո պատվիրանները կատարելը: Հաջողություն է բերում սեփական չար կրքերն ու ցանկությունները հաղթահարելը: Սա ներքին քրտնաջան ամենօրյա աշխատանք է՝ միտքը Հիսուսի վրա պահելով: Թէ չէ սրբապատկեր ու օրհնություն ամեն մեկն էլ կարող է հազարներով բաժանել ու էլի մնալ նույն հպարտը, […]

«Ժողովուրդ, մենք պետություն ենք կորցնում…» /տեսանյութ/

«Ժողովուրդ մենք պետություն ենք կորցնում, բայց պետք է հաղթենք, քանի որ իշխանությունը 2 հազար մարդ է, իսկ մենք 10 միլիոն»,-այսօր` մարտի 30-ին Ազատության հարապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Արդեն 10 օր նստացույց իրականացնող ազատամարտիկը նշեց, որ 1990 թվականից ստեղծված սատանայական իշխանությունը գործակալների հաշվին է գոյատևել: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված