31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալիևը սպասում է Պուտինի «դաբրոյին». Ժամանակ

«Խորհրդանշական էր, որ Իրանի նախագահի՝ Բաքու այցին զուգահեռ Անկարա էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը՝ այնտեղ հանդիպելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:
Իրանի նախագահը Բաքվում բավականին հստակ մեսիջ էր հղել, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Իրանը պարբերաբար Ադրբեջանին զգուշացնում է, որ դժգոհ կլինի Իրանի հյուսիսային սահմանին ռազմական լայնածավալ էսկալացիայի դեպքում: Բաքուն այդ առումով չի կարող հաշվի չառնել Իրանի դժգոհությունը և մեսիջները, քանի որ Իրանը բավական մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում մահմեդական կրոնականության կամ պարզապես իսլամականության կրող խավերի վրա, իսկ նրանք շատ են և, սոցիալական դժգոհությամբ պայմանավորված, կարող են լինել նաև բավականին ագրեսիվ:
Մյուս կողմից՝ Ադրբեջանը չի էլ կարող հրաժարվել ռազմական դիվանագիտությունից, ռազմական գործիքների, այսպես ասած, մշտական կիրառման պատրաստակամությունից և անընդհատ ռազմական շանտաժից, որովհետև դա կնշանակի պարզապես հրաժարվել Արցախից:

Դե ֆակտո Բաքուն հասկանում է, որ այլ ելք էլ չունի, բայց այդուհանդերձ շարունակում է կառչած մնալ պատերազմի շանտաժին որքան հնարավոր է՝ երկար:
Այդ իմաստով Բաքվի միակ հենարանը ներկայումս Թուրքիան է, և հատկանշական է, որ Ալիևը Բաքվում ընդունում է Ռոհանիին, իսկ Անկարայում Հասանովը հանդիպում է Էրդողանին՝ Իրանին ցույց տալու համար, որ Բաքուն մենակ չէ և, այսպես ասած, չի ընկրկի Իրանի զգուշացումների առաջ:
Սակայն սրան զուգահեռ կա մեկ այլ ուշագրավ դրվագ: Ապրիլի սկզբին սպասվում է Պուտինի ացը Թուրքիա, որտեղ կլինի բարձր մակարդակի ռուս-թուրքական հանդիպում, Էրդողանը և Պուտինը կմասնակցեն Թուրքիայում ռուս-թուրքական միջուկային էներգետիկայի ծրագրի, նոր ատոմակայանի շինարարության մեկնարկին:
Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար, անընդհատ փորձում է Ռուսաստանին, այսպես ասած, բերել նախաապրիլյան տրամաբանության, երբ փորձ էր արվում, այսպես ասած, կազանյան կամ լավրովյան պլանով հանգուցալուծել Արցախի խնդիրը, ապահովել տարածքների վերադարձ, ընդհուպ ռազմական տարբերակով, որում Ռուսաստանն ուներ զգալի դերակատարում, և այն բավականին հայտնի է բոլորիս՝ սկսած ռազմատեխնիկական գործակցությամբ Բաքվի հետ, մինչև Հայաստանի թուլացման բազմավեկտոր գործողություններ:
Սակայն Ռուսաստանն ապրիլյան պատերազմում տեսավ, որ այդ ամենն ընդամենը մոտեցրել է իր ներկայության ավարտը Հայաստանում և Կովկասում: Երբ այժմ արվում են հայտարարություններ, որ հետևություններ են եղել ապրիլյան պատերազմից, դրանք միայն քարոզչություն չեն անշուշտ, տվյալ դեպքում խոսքն իսկապես Ռուսաստանի համար կարևոր արձանագրումների մասին է, ապրիլյան պատերազմում Հայաստանի դիմադրողականությունը Ռուսաստանի համար գուցե նույնիսկ շոկ էր, որը չէր կարող չբերել հետևությունների:
Պատահական չէ, որ դրանից հետո Մոսկվան պարբերաբար մերժում է Ադրբեջանին այսպես ասած՝ պատերազմի իրավունքի վերականգնման հարցում, և այդ տեսանկյունից բավականին խոսուն էին Էրդողանի խոսքերը նախորդ տարի ամռանը Պուտինի հետ հանդիպումից հետո, երբ նա հայտարարեց, որ ասել է Արցախում տարածքների վերադարձի մասին, Պուտինը համաձայնել է, բայց նշել, որ իրականանալիության հարցում հույս չունի: Իսկ այդ հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Էրդողանի այցը Բաքու, և անկասկած հենց Բաքվում Ալիևն էր նրան հորդորել Պուտինի հետ Սոչիի հանդիպմանը բարձրացնել հարցը, և Էրդողանը դրանից հետո Ալիևին էր առաջին հերթին ակնարկում, որ Պուտինը հույս չի տվել, ամեն ինչ անցել է ապարդյուն»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ