Հանրային խորհրդում քննարկել են «Նաիրիտի» վերագործարկման հարցը
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումը կազմակերպվել է՝ հաշվի առնելով գործարանի նախկին աշխատակիցների՝ Հանրային խորհուրդ ուղղված դիմումը, որով առաջարկվում է քննարկման դնել գործարանի վերագործարկման հարցը: Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, հանձնաժողովի անդամներ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների […]





































