28 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱԱԾ-ն սկսում է. զանգվածային գաղտնալսումներ, ստուգումներ. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ՝ նրանք ունե՞ն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյո՞ք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման […]

25 մլն դրամ՝ Մալաթիա-Սեբաստիան զարդարելու համար. Հրապարակ

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երեւանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Ծառայությունը մատուցելու է «Կոդդարտ գրուպ» ՍՊԸ-ն։ Զարդարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ դեկտեմբերի 4-ը ենթադրվում է՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթից մեկ օր առաջ։ Զարդարվելու է Մալաթիայի Երիտասարդության այգին․ կտեղադրվի տոնածառ, կլինեն դեկորատիվ նվերներ, լույսերի սյունաշար եւ այլն։ Իսկ Քանաքեռ- […]

«Եվ այս իրականության մեջ ապրում ենք ամեն օր.․․»․ Ամրամ Մակինյան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծաղրածուներն ամեն օր տարբեր ներկայացումներ են տալիս՝ թռվռում, ծամածռվում, գոռում ու գոչում խաղաղությունից, տնտեսության աճից, իսկ մինչ այդ ՊՆ-ն ամեն լուսաբաց գուժում է ադրբեջանական զինուժի կողմից մեր դիրքերը գնդակոծելու ու մասին… Եվ այս իրականության մեջ ապրում ենք ամեն օր. մի կողմից մահ, մյուս կողմից՝ ծաղրածուներ…»։

Ստրկամիտ ու զինվորի կյանքն արհամարհող չինովնիկների անունները հնչեցնելու եմ հերթով

«Հայաստանում գյուղապետերի, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների մեծ մասը հրաժարվում է տարածք տրամադրել բանակի համար քողարկիչ ցանցեր սարքելու համար՝ չթաքցնելով, որ խուսափում է ընդառաջել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց։ Սա ունի երկու բառից կազմված ձևակերպում։ Ինքներդ եզրակացրեք և ձևակերպեք ըստ սեփական նախասիրությունների։ Իրականում իրենց պաշտոնի ու կեղտոտ գոյության համար անգամ բանակում ծառայող զինվորի կյանքն ու անվտանգությունը արհամարհող […]

Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան

Այսօր նախատեսված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Երևան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին:

Նիկոլին բանի տեղ չեն դնում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ աշխարհում․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած, ներքաղաքական անցուդարձը ինձ այլևս չի հետաքրքրում մի շատ պարզ իրավիճակից ելնելով՝ նիկոլին բանի տեղ չեն դնում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ աշխարհում: Իսլամական Հանրապետությունն ակտիվացրել է քրդական շրջաններում հակակառավարական ցույցերը ճնշելու իր գործողությունները՝ տեղակայելով ռազմական տեխնիկա:   Մահաբադ քաղաքում կատաղի բախումներից հետո, բողոքի ցույցեր են անցկացվել՝ ի […]

Եթե Փաշինյանն ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, Ադրբեջանի շահերն Ալիեւից ավելի «փաստարկված» է պաշտպանում, ինչու՞ ՀԱՊԿ-ը կամ ԵԱՀԿ-ն պետք է մեր շահերը պաշտպանեն․ Շարմազանով

Երբ երկիրը ղեկավար ուներ, ՀԱՊԿ-ը շատ հստակ էլ հայանպաստ դիրքորոշում էր հայտնում, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա ընդգծելով, որ առաջիկայում Երեւանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը՝ ավելացրել է․«Հարց է առաջանում՝ ՀԱՊԿ-ը հայանպաստ դիրքորոշում կհայտնի՞, թե՞ ոչ։ Ասեմ, որ շատ բան կախված է ՀՀ «իշխանությունից»։ Եթե Փաշինյանն ինքն էլ ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված