10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները. ձերբակալվել է ծառայակիցը

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումն ստացել է  2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։  Զինհոսպիտալ […]

Մեղադրանք է առաջադրվել՝ տարբեր քաղաքացիների նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով գումար պահանջելու և ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետին` նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով գումար պահանջելու և ստանալու համար։ Նախնական քննության տվյալներով՝ Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի տարբեր բնակիչների  ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական […]

«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը ազոտական պարարտանյութ տրամադրեց գյուղացիներին

Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր երկրում գյուղատնտեսությամբ զբաղվածները կազմում են բնակչության ընդհանուր թվի 45,6 տոկոսը։  Սա վկայում է այն մասին, որ գյուղատնտեսությունը Հայաստանում նաև սոցիալական մեծ նշանակություն ունի։ Ոչ միայն մեր երկրում, այլև ողջ աշխարհում գյուղատնտեսությունը ֆինանսական ներդրումների տեսանկյունից համարվում է բարձր ռիսկային ոլորտ․ դա հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմանների անկանխատեսելի լինելու հանգամանքով, ինչը կարող է […]

Երևանը ցնցվում է․ հեղափոխություն կլինի՞

«Ովքեր այսօր փողոցում են, նաև իմ փոխարեն են պայքարում․ ինձ մեղավոր եմ զգում, որ այժմ նրանց կողքին չեմ։ Ոտքերիս վիճակը լավ չէ, վատառողջ եմ, այլապես ես հիմա  իրենց կողքին կլինեի, ուղղակի այս վիճակում չեմ ուզում բեռ լինել էրեխեքի  համար։ Այս ընդվզումը ես բարձր եմ գնահատում․ ջայլամի քաղաքականությամբ  այլևս  չի կարելի  զբաղվել», – Henaran.am-ի հետ զրույցում […]

Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթը փրկվեց

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այսօր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին ի պահ է հանձնել աղմկահարույց պատմության հերոսին՝ Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթին։ Ապրիլի սկզբին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ Գյումրիի փողոցներում վզնոցով արջի քոթոթ էր շրջում: Հետագայում պարզվել էր, որ քոթոթը վերցվել է վայրի բնությունից, դեպքի առիթով պատկան մարմինները համապատասխան վարույթ էին […]

«Ելք»-ի պատգամավորները դիմավորեցին Փաշինյանին

Քիչ առաջ վիրավոր Նիկոլ Փաշինյանը, ով տեղափոխվել էր Նաիրի ԲԿ, վերադարձավ Բաղրամյան պողոտա: Այստեղ, հիշեցնենք, քիչ առաջ բախումներ եղան ոստիկանների ու ցուցարարների մեջ: Եղան մի շարք վնասվածք ստացած ցուցարարներ ու ոստիկաններ, շատերը բերման ենթարկվեցին: Նշենք, որ Նիկալ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում դիմավորեցին «Ելք» խմբակցության պատգամավորները` Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված