28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ո՞ւմ կամ ինչո՞ւ էր պետք, որ Արմեն Աշոտյանը դադարի արտերկրում ներկայացնել Հայաստանի շահերը. Քննչական կոմիտեի պատասխանի մութ անկյունները

Նոյեմբերի լույս 16-ի գիշերն արգելափակվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից: «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային ստուգման փուլում արգելքի որոշումը Աշոտյանին բացատրել են նրա՝ ինչ-որ գործով մեղադրյալ լինելու հանգամանքով, մինչդեռ ՀՀԿ փոխնախագահը պնդում է՝ իրեն ոչ մի գործով որևէ մեղադրանք առաջադրված այդ պահի դրությամբ չի եղել: 168.am-ը հանգամանորեն անդրադարձել է այս թեմայի մանրամասներին […]

Մեղավոր չեմ, որ աշխատակցի կողմից սիրված անձանց սկզբունքայնությունը չի բավարարել շարունակելու իրենց ուղին այժմյան հասարաքաղաքական դիսկուրսում. Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հրապարակ օրաթերթի աշխատակից Վահե Մակարյանի արդեն սովորույթի ուժով իմ մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու փաստով պայմանավորված նշում եմ հետևյալը։ 1) Ես ԵՐԲևԷ չեմ հարցաքննվել աած-ում որևէ գործի շրջանակներում։ 2) Ինձ ՔԿ-ում տրվել է մեղադրյալի իրավունքներից օգտվելու դատավարական կարգավիճակ, այսինքն որպես վկա չեմ հարցաքննվել։ 3) Ես հրապարակել եմ այն որոշումը, […]

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարությունը. ինչու են պատգամավորները վայր դնում մանդատները

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, […]

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է խմբակցության կազմում ընդգրկված «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորների՝ մանդատից հրաժարվելու որոշմանը: Հայտարարությունում ասվում է. «Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից: Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ […]

Հռիփսիմե Ստամբուլյանը մանդատը վայր է դնում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: «Շուրջ մեկ ու կես տարվա խորհրդարանական աշխատանքով փորձել եմ մասնագիտական ունակություններս ու աշխատանքային կարողություններս ծառայեցնել ի շահ հայրենիքի և միայն հայրենիքի: Անշուշտ, եղել են նաև թերացումներ և ձախողումներ, որոնք ստեղծված իրողությունների պայմաններում միշտ չէ, […]

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարվում․ Վահե Հովհաննիսյան

Առաջներում, երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարվում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա, նաեւ նշել է. «Պարտադրվող ուրախությունը ավտորիտար և կաստայական համակարգերում կարևոր գործիք է՝ կառավարելիության և սեփական իշխանությունը պահելու համար։ 18-19 դարի Ամերիկայում սևամորթ ստրուկներին ամենածանր տառապանքներից հետո ստիպում էին երգել-պարել։ Ուրախ լինելուց […]

Թուրք-ադրբեջանական աճող ախորժակին հակադրվելու հրատապությունը. «Փաստ»

Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանն անընդհատ խախտում է հրադադարը և հարմար պահի է սպասում նոր հարձակում սկսելու համար։ Դա են վկայում նաև այդ երկրի նախագահի կողմից հնչեցված հայտարարությունները։ Բայց այնպես չէ, որ ամեն ինչ նրա որոշելով է. այն, ինչ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը բացահայտ չի ասում, դա պատվիրակում է Ալիևին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված