28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հերթական ապատեղեկատվությունն Ադրբեջանից

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դեկտեմբերի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես կգա Թևան Պողոսյանը:

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա՝ Մակրոնի մասնակցության վերաբերյալ Հայաստանի վարչապետի պայմանի պատճառով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնական) ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի (Եվրախորհրդի նախագահ) գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը […]

Արամ Վարդևանյանը վայր դրեց մանդատը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը այսօր պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ […]

Ադրբեջանը կրկին կրակ է բացել․ հայկական կողմը կորուստներ չունի

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Նույնիսկ Հայաստանի իշխանությունն է խոստովանում, որ «Լաչինի միջանցքում» 5 կմ-ոց բուֆերային գոտին չի պահպանվում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի իշխանությունը վերջին օրերին բարձրաձայնում է «Լաչինի միջանցքի» շուրջ խորացող խնդրի մասին, մասնավորապես, մտավախություն կա, որ Ադրբեջանը կա՛մ այն կփակի կա՛մ այնտեղ անցակետ կտեղակայի։ Այս թեմայի և նման սպառնալիքի մասին ամիսներ առաջ եմ խոսել, առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս […]

Նախկին գլխավոր դատախազը Արցախի իշխանություններին առաջարկ է արել. «Ժողովուրդ»

«ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ անգործ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արթուր Դավթյանն Արցախի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել Արցախում պաշտոնավարելու: Այսինքն՝ նախկին դատախազը պատրաստ է մշտական բնակության վայրը փոխել եւ մեկնել Արցախ: Սակայն այս պահի դրությամբ դեռ որոշված չէ՝ որտեղ հնարավոր կլինի օգտագործել իրավաբանական գիտելիքներ ունեցող Արթուր […]

Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Արփի Դավոյանն «Ընտրական օրենսգրքի» մասին օրինագիծ է ներկայացրել․ «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանի ու Ալխաս Ղազարյանի նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերցվել է ընտրական հիմնադրամները վերահսկելու գործառույթն ու այն կոռուպցիայի կանխարգերլման հանձնաժողովին տրվել։ Նախաձեռնությունն, իհարկե, քաղաքական մեծամասնության «կողմ» կոճակի շնորհիվ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ու ԿԸՀ-ն, փաստորեն, այլեւս չի՛ վերահսկելու ընտրական հիմնադրամները։ Այս ամբողջ պատմության մեջ աբսուրդն […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 142. «Ժողովուրդ»

2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ասող Նիկոլ Փաշինյանը հետագայում նույն վճռականությամբ սկսեց մոռանալ նույն Արցախի մասին: Օրինակ՝ նրա այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց՝ 2020 թվականի մայիսի 21-ին, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նույն Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, որն առաջին անգամ անցկացվեց Շուշիում: Դրանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված