12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Պաշտպանության նախարարությունը ամենախիստ պատիժներն է կիրառելու երթին միացած զինծառայողների նկատմամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երեւան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը։ Այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները, քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման […]

Արմեն Սարգսյանի մոտ հանդիպում է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի, Արա Բաբլոյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Կարեն Կարապետյանի մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հրավիրված հանդիպմանը՝ նվիրված Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, […]

Նալբանդյանը՝ ԵՄ-ի տարածած հաղորդագրության մասին

Մենք կիսում ենք այն դրույթները, որոնք պարունակում է ԵՄ-ի հայտարարությունը եւ ոչ միայն, որ Հայաստանը լիովին հարգում է հավաքների ազատ իրավունքը, այլեւ գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ԵՄ-ի կողմից երեկ արված հայտարարությանը: Նրա խոսքով, Հայաստանի […]

Մարդկանց քանակը դեռևս չի նշանակում միջոցների անհնարինություն. Կոստանյան

Իշխանությունը չի կարող ադեկվատ պատկերացում չունենալ, որովհետև բոլոր այն գործողությունները, որ ձեռնարկվում են իշխանության կողմից, հենց իրավիճակին համարժեք քայլեր են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով այն հարցին, թե ՀՀ իշխանությունը, բարձրագույն իշխանությունը, ՀՀԿ-ն ադեկվատ պատկերացում ունեն՞, թե ինչ է կատարվում […]

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի է. Լենա Նազարյան

Երևանում ու մարզերում առանց որևէ մեկի առաջնորդության իրականացնում են ցույցեր: Դրանք խաղաղ են ու ապակենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան էջով հայտարարություն արեց պատգամավոր Լենա Նազարյանը: «Ես փոխանցում եմ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ շարունակել բողոքի խաղաղ գործողությունները: Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում»,- հայտնեց Լենա Նազարյանը: Նա ասաց, որ ինքն առավոտյան հանդիպել է ԱԺ […]

«Ոչ մի հայի ձեռք չպետք է բարձրանա հայի վրա». Քրիստինե Պեպելյան

Քրիստինե Պեպելյանը եւս անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Երգչուհին իր Instagram-ում Հայաստանի դրոշն է հրապարակել, որին կից գրել է. «Ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ, երևանցի, մարդ, ով չի կարող անտեսել կամ ձևացնել, իբրև ոչինչ չի կատարվում: Ես քաղաքանության լեզուն չգիտեմ, բայց փոխարենը գիտեմ սրտիս լեզուն ու իմ խնդրանքը մեկն է՝ ոչ մի հայի ձեռք չպետք […]

Արցախի ՊՆ-ն դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը. հայտարարություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը: Հայտարարությունում ասվում է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում հրապարակվել  են մի շարք կոչեր եւ լուսանկարներ, որոնք վկայում են բանակը քաղաքական գործընթացների, հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու՝  որոշ ուժերի կողմից ձեռնարկվող փորձերի մասին: Ձեռնպահ մնալով ՀՀ-ում […]

Դիմել եմ գլխավոր դատախազին, որ ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի, իսկ ես գնում եմ Փաշինյանի հետ հանդիպելու. փոխվարչապետ

  Իշխանությունը որոշում է կայացրել, և այդ որոշման հիման վրա ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի: Այս մասին այսoր նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը:  «Այսօր մենք որոշում ենք կայացրել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ […]

ՄԻՊ-ը հայտարարում է

Ստացվել է 151 ահազանգ, գործել է աշխատանքային 10 խումբ, իրականացվել է առանձնազրույց շուրջ 200 անձի հետ, վերացվել է փաստաբանի աշխատանքի խոչընդոտի 9 դեպք Ապրիլի 22-ին՝ վաղ առավոտից, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված