18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Փեսան հեռանում է. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանը իր փե­սա Կարո Գուլոյանին հայտնել է, որ առաջիկա օրերին պետք է լքի Կոտայքի մարզպետի պաշ­տոնը: Ծառուկյանը հայտնել է, որ նոր իշխանության տրամա­բանության մեջ չի մտնում պաշ­տոնների բաժանումը ըստ ազ­գակցական, բարեկամական կապերի: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն

  Մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն, մասնավորապես, դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա): Ստորև ներկայացված է […]

Խուրդվել են. Ժամանակ

«Ծառուկյան» դաշինքը հա­վակնում է մասնակցելու Երեւա­նի վարչական շրջանների ղեկա­վարների պաշտոնների բաժան­մանը: Ըստ թերթի տե­ղեկությունների՝ պայմանավոր­վածության համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքը կստանա վար­չական շրջանի ղեկավարի չորս տեղ: Իհարկե, դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգսսրյանը հրաժարական տա, քանի որ վարչական շրջան­ների ղեկավարներին նշանա­կում է քաղաքապետը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի  17-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Խանջյան, Սպանդարյան, Խաչատրյան, Կոմիտասի, Թումանյան, Օրբելու, Իսրայել Օրի, Նալբանդյան, Բաղրամյան, Կամոյի, Ավագյան փողոցների ու նրբանցքների,  Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2, 4  համարների և Շատին գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]

Պաշտպանը հոգեբուժարանում հարկադիր պահված անձի իրավունքների խախտում է արձանագրել

Ամիսներ առաջ քաղաքացին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին և հայտնել, որ իրեն առանց որևէ հիմքի պահում են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այն պարագայում, երբ ինքը հրաժարվել է հոսպիտալացվելուց: Անձի բանավոր հաղորդման հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասու ներկայացուցիչներն այցելել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, առանձնազրույց ունեցել տվյալ անձի, նրան բուժող բժշկի, […]

Զինկոմիսարիատի աշխատակիցները հրաժարվում են գնալ ՊՆ. վարչապետին ու նախարարին են սպասում

Կառավարության դիմաց այսօր մի քանի տասնյակ մարդիկ Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա են իրականացնում: Հավաքվածները նշեցին, որ նախկին կառավարությունն իրենց խոստացել էր կրճատումներից հետո այլ աշխատանքի տեղավորել, սակայն խոստումը կատարված չէ: Այսօր նոր կառավարությունից  խնդրի լուծում են պահանջում և ցանկանում են հանդիպել նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հավաքվածներին մոտեցավ Կառավարության ներկայացուցիչը, ներս հրավիրեց և գրանցեց խնդիրները: […]

«Ռուսալեզության» իսկական «մաստեր կլաս» ցուցադրեց Նիկոլ Փաշինյանը. Հրապարակ

Նոր կառավարության կազ­մավորումից հետո, փոխա­նակ նվազելու, առավել ին­տենսիվ սկսեցին շրջւսնառվել Նիկոլ Փաշինյանի շուտափույթ ձախող­ման մասին «նախկինների» գուշա­կություններն ու «նավսումները»: Անշուշտ, դրան նպաստեց նաեւ կառավարությունում միանգամայն անհայտ մարդկանց, այսպես ասեմ՝ «քինդեր սյուրպրիզների» հայտնվե­լը, ինչը նման գուշակություններին մի տեսակ «հավաստիություն» է հա­ղորդում: Եթե անկեղծ լինեմ՝ ինքս էլ առանձնապես մեծ հավատ չունեմ, որ նման թիմով Նիկոլ Փաշինյանին հա­ջողվելու […]

Նկարիչների մոտ «պայթյուն» է հասունանում /տեսանյութ/

«Ստեղծագործողները սկսեցին իրենք իրենց կախման մեջ գցել կառավարող օղակներից, ինչը իսկական ստեղծագործող անհատի համար պետք է բացառվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը: Գեղանկարիչը նշում է, որ նկարիչների միության պարագայում պատկերը բավականին անգույն է.« Նկարիչների միության խնդիրը ամբողջովին կախված է մի կետից: Ի հայտ եկած ինչ-որ ղեկավարություն որոշում է՝, թե ով «կախվի», ով «չկախվի»,նկատի […]

Մի շարք համայնքներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Խորենացի փ. 48-70 (զույգ), 76-108 (զույգ), 118-154 (զույգ) սեփական տները, Խարբերդ 4-րդ նրբ. 9-61 (կենտ) սեփական տները, Խորենացի 3-րդ փակ. 17-30 սեփական տները, Խորենացի փ. 72 շենքի 2, 3 մուտքերը, Խորենացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված