28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Զինկոմիսարիատի աշխատակիցները հրաժարվում են գնալ ՊՆ. վարչապետին ու նախարարին են սպասում

Կառավարության դիմաց այսօր մի քանի տասնյակ մարդիկ Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա են իրականացնում: Հավաքվածները նշեցին, որ նախկին կառավարությունն իրենց խոստացել էր կրճատումներից հետո այլ աշխատանքի տեղավորել, սակայն խոստումը կատարված չէ: Այսօր նոր կառավարությունից  խնդրի լուծում են պահանջում և ցանկանում են հանդիպել նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հավաքվածներին մոտեցավ Կառավարության ներկայացուցիչը, ներս հրավիրեց և գրանցեց խնդիրները:

Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը լսեց հավաքվածներին, ընդունեց դիմումները: Նա զինկոմիսարիատների աշխատակիցներին խորհուրդ տվեց գնալ Պաշտպանության նախարարությունը և նշեց, որ այնտեղ նրանց կընդունեն: Ենթադրվում է, որ նրանց կընդունի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Սակայն ցուցարաները հրաժարվեցին լքել Կառավարության  շենքը՝ ասելով, որ իրենք վարչապետի հետ հանդիպում են պահանջում, և նախարար Դավիթ Տոնոյանին էլ այստեղ կսպասեն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ