Սուրեն Պապիկյանն ընդունել է բրիտանական գործարար պատվիրակությանը
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի գլխավորած բրիտանական գործարար պատվիրակությանը։ Պատվիրակությանը ուղեկցել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։ Ողջունելով դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և պատվիրակության մյուս անդամներին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ շատ ուրախ է հյուրընկալել Միացյալ թագավորության այսօրինակ ընդարձակ պատվիրակությանը: […]





































