19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Նոր կյանք, վերածնունդ, ուժ, կամք, պայքար և հաղթանակ: Ահա Արցախի դարերով անցած և անցնելիք ճանապարհը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր շրջափակված Արցախում լույս աշխարհ է եկել իմ եղբոր հրաշք բալիկը` Արցախի պես առողջ և ուժեղ:   Նոր կյանք, վերածնունդ, ուժ, կամք, պայքար և հաղթանակ: Ահա Արցախի դարերով անցած և անցնելիք ճանապարհը:   Աստված պահապան իմ Արցախի բոլոր բալեքին»:

Արցախը հայության բարոյական ու հոգեւոր ողնաշարն է եղել, կա ու լինելու. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արցախը հայության բարոյական ու հոգեւոր ողնաշարն է եղել, կա ու լինելու։ Ռուս խաղաղապահների դեմ հերթական շքերթն է սկսվել նիկոլականների եւ նրանց նատօաթրքասեր «հաճախորդների» շրջանում։   Ադրբեջանը,Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում եւ անելու են ռուս խաղաղապահներին հեռացնելու համար,որպեսզի նրանց փոխարեն թուրքական զորքը մտնի Արցախ […]

Հունաստանից պատասխանել են Աթենքին հրթիռով հարվածելու Էրդողանի սպառնալիքին

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Աթենքին թուրքական արտադրության հրթիռով հարվածելու սպառնալիքին: Դենդիասը Թուրքիայի նախագահի պահվածքը համեմատել է Հյուսիսային Կորեայի նախագահի պահվածքի հետ: «Հյուսիսային Կորեայից չտարբերվող մոտեցումները չպետք է տեղ ունենան ՆԱՏՕ-ում: ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից պետության՝ Հունաստանին հրթիռային հարձակմամբ սպառնալն անընդունելի է և պիտի դատապարտվի միջազգայնորեն»,- ասել է Հունաստանի ԱԳ […]

Ցեղասպանություն բերողը: «Խաղաղությունը» գնալով ավելի սպառնալից է դառնում

Դեկտեմբերի 12-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ընթացքում։ Ստորև ներկայացնում ենք ելույթից մի քանի ուշագրավ հատվածներ և դրանց տողատակերում թաքնված մեկնաբանությունը: «Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ մասնավորապես ԼՂ հայության ներկայացուցիչներն ահազանգ են հնչեցնում պոտենցիալ ցեղասպանության մասին՝ որպես սպառնալիք: Կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք բոլորս […]

Այն, ինչ չի կարելի իմանալ ՀՀ քաղաքացիներին, թույլատրվելու է օտարերկրյա լրտեսներին. Հրապարակ

Կառավարությունը մտադիր է օտարերկրյա քաղաքացիներին եւս պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրամադրել։ Ըստ այդմ՝ փոփոխություններ են նախատեսում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշման մեջ։ Նախագծի հեղինակները նման փոփոխության ընդունումը բացատրել են այսպես․ «Առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցները պետք է առչնվեն պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին, սակայն, գործունեության […]

Պոպուիլիզմ եւ թատրոն: Իշխանական պատգամավորները շտապել են Գորիս. Հրապարակ

Արցախի ճանապարհը փակելուց ժամեր անց Գորիսի համայնքային իշխանությունները գործի են անցել` մինչ կլիներ կառավարության կամ Սյունիքի մարզպետարանի ցուցումը, հյուրանոցներում են տեղավորել այն արցախցիներին, որոնք մնացել էին կեսճանապարհին։ Ապաստան ստանալուց հետո նրանք իրենց երախտիքի խոսքն են ուղղել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։ Տեղեկացանք նաեւ, որ նախօրեին Գորիս են շտապել ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված