27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Լիդիան Արմենիան» այս պահին պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար

Այսօր՝ հուլիսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ Վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության  մշտադիտարկում և կառավարում: Համապատասխան նախարարություններն այս մասին […]

Բացահայտում Մարտի 1-ի գործով. հետախուզվում է Պաշտպանության նախկին նախարարը

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն […]

Նիկոլ Փաշինյանի կադրային նոր նշանակումները կանայք են

Անահիտ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Անահիտ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ՝ Նանե Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նանե Ասատրյանին նշանակել […]

Երբեք չէի մտածի, որ միասին երգած այս երգը կնվիրեմ Ձեր հիշատակին իմ Նադեժդա Սարգսյան. Մհեր /տեսանյութ/

«Մենք Ձեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ… Երբեք չէի մտածի, որ միասին երգած այս երգը կնվիրեմ Ձեր հիշատակին իմ Նադեժդա Սարգսյան: Միշտ կմնաք մեր հուշերում սիրելի Նադյաս, հոգատար մայր, շատերի սիրելի ուսուցչուհի… Էմմի ցավակցում եմ…»,- «Ինստագրամ»-ի իր էջում գրել է երգիչ Մհերը՝ կցելով տեսանյութ: Նադեժդա Սարգսյանի հետ արխիվային լուսանկարներով ու տեսանյութերով են կիսվել […]

Հայկական կողմն Ադրբեջանին ռազմական գործողություններ անելու հնարավորություն կտա՞

«Եթե երկու բանակներ դեմ դիմաց կանգնած անընդհատ սպառազինվում են,   ռազմնական գործողությունների հավանականությունը միշտ կա ու բարձր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Ըստ նրա՝ առանցքային խնդիրն այն է՝ արդյոք հայկական կողմն Ադրբեջանին տալո՞ւ է հնարավորություն որևէ տիպի ռազմական գործողություն անելու, թե՞ ոչ. «Ադրբեջանական կողմը հենց մի մետրի գործողության […]

Գալիս է մի պահ, երբ լռում են դիվանագետները և սկսում են խոսել թնդանոթները

«Հարաբերություններն իրոք սրվել են, բայց մեկ տարուց ավելի է, որ հանգիստ չէ  իրավիճակը, տեղի են ունենում լուրջ խորքային գործողություններ, միլիտարիզացիա, խախտվում են բոլոր պայմանագրերը և պայմանավորվածությունները»,- այսօր այս մասին ասաց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Իրավիճակը  հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ։ Նա նշեց, որ ինքը […]

Ես փաստաթղթեր ունեմ, որոնց հրապարակումը ավերվածություն կառաջացնի

Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո՝ մոտավորապես մեկ ժամ անց, թանգարան-ինստիտուտ եկավ Հայկ Դեմոյանը, մտավ տնօրենի աշխատասենյակ և նշեց, որ ինքը թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է և եկել է՝ իր աշխատասենյակից իրերը վերցնելու: «ԿԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ գիտխորհուրդը դեռ գործում է, մինչև կկազմվի հաջորդ գիտխորհուրդը։ Քանի որ նոր ժամանակավոր պաշտոնակատար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված