«Ղարաբաղի ընկերներ» նոր միջազգային շարժում
Արցախում վիճակը կրիտիկական է։ Մոտավորապես՝ 1453թ. մայիսի Կոնստանդնուպոլիսը՝ բարբարոսների կողմից շրջափակված։ Արցախի անկումն ունենալու է նույն քաղաքակրթական հետևանքը։ Սա պետք է կարողանալ ներկայացնել միջազգային հանրությանը։ Նոր շարժում. «Ղարաբաղի ընկերներ» Սկսել է պետք նոր Արցախյան շարժում, որն իր էությամբ պետք է լինի քաղաքակրթական, բազմազգ, մուլտիկոնֆեսիոնալ։ Պայմանական «Ղարաբաղի ընկերներ» անվանումով (Ղարաբաղ, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում հասկանալի լինի)։ […]





































