01 Մարտի, Saturday, 2025
KFC

Լաչինի միջանցքի բացումը պետք է լինի մե՛ր նախաձեռնությունը․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը իր հոդվածն է տրամադրել լրատվամիջոցներին Արցախի շարունակվող շրջափակման և ճանապարհը բացելու ուղղությամբ քայլերի մասին։ «Սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհում գոյություն ուներ ընթացիկ ինքնորոշման և/կամ երկրների ինքնիշխանությանն անմիջականորեն առնչվող հիսունից ավելի շարժում։ Այդ թիվն այսօր էլ տատանվում է այս շրջակայքում։ Այս շարժումներից մի քանիսը՝ Արևելյան Թիմոր, Էրիթրեա, Հարավային Սուդան, […]

Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին. ԱՄՆ դեսպանատուն. «Ազատություն»

Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և խաթարում է միջազգային վստահությունը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է «մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ»։ «Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը […]

Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, սարատեղին, չի գործում ՀԷԿ-ը. Թաթոյան հիմնադրամ

Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, սարատեղին, չի գործում ՀԷԿ-ը ադրբեջանական սեպտեմբերի 13-14-ի ներխուժումների հետևանքով: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք տվյալները: 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են […]

Ինչ ենք անում մենք՝ բացի աղետին սպասելուց. Վահե Հովհաննիսյան

Ինչ ենք անում մենք՝ բացի աղետին սպասելուց Մենք հիմա բոլորս սպասում ենք ողբերգության. ի՞նչ ծավալներով, ի՞նչ դրսևորումներով և ո՞ր ամսին. չգիտենք։ Բայց սպասում ենք այդ ողբերգությանը։ Սպասում է իշխանությունը, սպասում է Նիկոլը, սպասում են բոլոր մտահոգ-մտածող մարդիկ, սպասում են մտածելու անունակները, ինտուիտիվ՝ սպասում է լայն հասարակությունը, նույնիսկ եթե քեֆ-անտարբերության մեջ է, սպասում է ընդդիմությունը։ Սպասում […]

«Մինչև վերջին փամփուշտը կռվել են». զոհված 37-ամյա զինծառայողը 3 մանկահասակ երեխաների հայր էր․ News.am

News.am-ը գրում է․ Պայմանագրային զինծառայող Սաղաթել Սարգսյանին 1 օր էր մնացել, որ իջնի դիրքերից, երբ սեպտեմբերի 13–ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Նա քեռու տղայի հետ Արտանիշի դիրքերում էր, նրանց նահանջ հրաման է տրվել, սակայն, արդեն ուշ է եղել, տղաներն ընկել են շրջափակման մեջ. Սաղաթելը եւ Լյովան զոհվել են։ «Վերջին անգամ սեպտեմբերի 13-ին եմ զանգել, […]

Պաշտոնյաների խոսակցության կարևոր դրվագի մասին եմ իմացել, որը հաստատեցին նաև Իրանի ԱԳՆ-ում. Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը 2022-ի հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստանում էր և հանդիպում ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պաշտոնյաների խոսակցության կարևոր դրվագի մասին եմ իմացել, որը հաստատեցին նաև Իրանի ԱԳՆ -ում։ Երբ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարցրել է, թե ինչպես պատահեց, որ 2020-ին Արցախում չկռված Հայաստանի իշխանությունները ձախողեցին […]

Ադրբեջանը փորձում է իր հակամարդկային քայլերն ու էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանրության համար ընկալելի դարձնել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ադրբեջանն ամփոփել է վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախ մուտք գործած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների թիվը և «եզրահանգումներ» արել, որ իրականում դեպի Արցախ հումանիտար բեռների ու քաղաքացիական անձանց տեղաշարժի խնդիր գոյություն չունի։ Այստեղ իմաստ չկա ադրբեջանական […]

Մեր կարմիր գծերն են՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի Ադրբեջանի կազմում չլինելը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մեր կարմիր գծերն են՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի Ադրբեջանի կազմում չլինելը։   Ով ում որտեղ հասցնում քննադատում, մեղադրում ու պիտակավորում է։ Էմոցիոնալ գնահատականների պակաս չկա։ Աշխարհը վաղուց մտել է նոր աշխարհամարտի փուլ, իսկ մենք զբաղված ենք մանկամիտ հայհոյանքներով։ Լաչինի խնդիրը, Արցախի խնդիրը, Հայաստանի խնդիրը […]

Ադրբեջանի համար չկա առանձին Արցախի ու Հայաստանի խնդիր, կա հայկական հարցն ընդմիշտ օրակարգից հանելու նպատակ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ « Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը տարին փակեց զինված ուժերի տարբեր օբյեկտներ այցերով և տարին սկսել է զորամասերում մարտական պատրաստության և սպառազինության վիճակ ստուգելով։ Ադրբեջանն այս փուլում ընտրել է Արցախին ճնշելու ամենաանմարդկային ճանապարհը, ինչը սակայն չի բացառում խնդիրների լուծման ռազմական տարբերակը։   Առավել հավանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված